close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խօսք. ՀՅԴ-ի դէմ ժանգոտած սեպի ձախողւած մարտավարութիւնը...

Սփյուռքի ձայնը

13 Հուլիսի 2020, 14:58
 Խօսք.  ՀՅԴ-ի դէմ ժանգոտած սեպի ձախողւած մարտավարութիւնը...

1. Հեռաւոր անցեալի փաստը (Բոլշեւիզմի հակադաշնակցութիւնը)

Սովետամէտները ամբողջ եօթ տասնամեակ Դաշնակցութեանը «Հայ ժողովրդի թիւ 1 թշնամի» յորջորջեցին  ու փորձեցին յատկապէս Սփիւռքում ազգը նացիոնալիստների ու սոցիալիստների (Բոլշեւիկեան տարբերակով անշուշտ) բաժանել...

Արդիւնքը, սակայն, պարզ է ու հաստատ եւ անհրաժեշտ էլ չէ փակագծերը լայնօրէն բացել ...:

2. Ոչ-հեռաւոր անցեալի փաստը (յետխորհրդային Նէօ-լիբերալական հակադաշնակցութիւն) 

1990-ականների սկզբում Հայաստանի Անկախութեան վերականգնման օրերին, իշխանութեան եկած ՀՀՇ-ամէտները՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի գլխաւորութեամբ, շղթայազերծեցին նոյնպէս հակադաշնակցութիւն պայքար, ոչ միայն նորանկախ Հայաստանում, այլեւ ու մանաւանդ նոյն Անկախութեամբ յուսաւորւած Սփիւռքեան գաղթօջախներում: Բաժանարար գիծը, սակայն, այլ անւանումներով էր հրամցւում՝ «նարինջ ուտողներ», «հակահայաստանեաններ», ու մասնաւորապէս ՀՅԴ-ի  շարքերում, որպէս թւացեալ պառակտման մարտավարութիւն՝ տարածում էին  «բազէների եւ աղաւնիների», ընդհուպ մինչեւ՝ թմրանիւթերի բիզնեսով զբաղւելու խելակորոյս ամբաստանութիւններ՝ ընդդէմ ՀՅԴ կառոյց-կուսակցութեան, մասնաւորաբար թիրախաւորելով ղեկավար կադրերին:

Սրա արդիւնքն էլ է յայտնի  հայ ժողովրդի համար, եւ որ ինչ վախճան ունեցաւ ԼՏՊ-ական հակադաշնակցականութիւնը: 

3.- Ներկայիս՝ «Թաւշեայ յեղափոխութեան» երկամեայ ժամանակաշրջան  (Հակադաշնակցութիւն՝ պոպուլիզմով)

Տւեալ ժամանակաշրջանում ՀՅԴ-ն յայտնւեց պոպուլիզմի (ամբոխավարութիւն) ըստ էութեան ազգային պառակտմանը միտող՝ «հակայեղափոխականների», «սեւերի», «մերժւած նախկինների» ու դեռ... «այլեւս քաղաքական զրօ ազդեցութիւն ունեցողի» ցանկում: Յատկանշելին, սակայն, եւ որ կարմիր թելի պէս ակներեւ է, դա հեռաւոր անցեալից մինչ այժմ ՀՅԴ-ին ամէն կերպ կոտորակելու-պառակտելու նոյնատիպ գործելաոճն է, որին էլ կառչելով փորձել են տարատեսակ քարոզչամիջոցներով հասարակական  թիւր կարծիք ստեղծել, շրջանառութեան մէջ դնելով ամբոխահաճ յայտարարութիւններ...

Եւ այսպէս.-                                         

- «.... Հայաստանեան վատ դաշնակցականներ, Սփիւռքեան լաւ դաշնակցականներ...»,

- «Առողջ ու կառուցողական դաշնակցականներ, ծայրայեղական, հակապետական ու հակահայաստան դաշնակցակններ»,

-  «Բիւրոամէտ դաշնակցականներ ու հակաբիւրօ դաշնակցականներ..», եւ այդպէս շարունակ՝ եզրագիծը հատում են «ՀՅԴ-ի թաղման կարգով» ու  նրան «պատմութեան աղբանոցը նետելով»: 

.... Դեռ լաւ է, որ այս ամէնը ընդդէմ այն կուսակցութեան է ասւում ու արւում, որն ըստ անւանարկողների՝ «քաղաքական զրօ ազդեցութիւն» ունի. հապա՝ թէ զրոյից առաւել լինէր,  ինչեր, որ չէին յօրինի մերօրեայ ամբոխավարները: Այսպէս, ահա, պոպուլիստներն են ասպարէզում գերիշխում ու իրենց մէկ ու միակ զէնքն է՝ մեղմ ասած՝ ամբոխահաճոյ խոստումներն ու յայտարարութիւնները, որոնք երկու տարի  շարունակ շեփորւում են ոչ թէ յօգուտ ժողովրդի  կենսագործելու, այլ ինքնանպատակ՝ իրենք իրենց գովազդելու ու դրանով ազգի եւ պետականութեան անվտանգութիւնը խաթարելու գնով:

Պատմա-հասարակական բազմաթիւ փաստեր կան ապացուցելու, որ ժողովուրդները, ընտրութիւնների մասնակցող ու նոյնինքն քւէարկող հասարակայնութիւնը ամենաշատը իրենց խաբւած են զգացել նոյն այս ամբոխավարներից: Այսօր առաւելեւս այդպէս է, քանզի պոպուլիզմին լաւապէս ծառայեցւում են համացանցային աշխարահատարած հնարաւորութիւնները, միջազգային այսպէս ասած սորոսական նիւթա-տեխնիկական դաւադիր միջոցներով :

Ահաւասիկ, ՀՅԴ-ի դէմ շղթայազերծւած մերօրեայ պայքարը թէ՛ ՀՀ-ից ներս, եւ թէ՛ Սփիւքեան համայնքներում (յար եւ նման սովետների ու ՀՀՇ-ականների, բայց աւելի արդիականացւած) իր անճարակ ընթացքն է որդեգրել, որտեղ յերիւրանքների առիւծի բաժինը յատկացւում է  ՀՅԴ-ի կառոյցների ինչպէսեւ՝ շարքերի միջեւ բաժանարար սեպ  խրելու անյոյս ու անհեռանկար ջանքերին: Անհեռանկար՝ քանզի  իրենց կնքահայրերից ժառանգած ու այլեւս ժանգոտած սեպի մարտավարութիւնը ըստ ամենայնի ձախողւելու է : 

Ցաւօք՝ նրանք կրկին ու կրկին չեն գիտակցում, որ ՀՅԴ 130- ամեայ գաղափարական արժեհամակարգը առաւել եւս պոպուլիստ  բախտախնդիրների ու սրանց տեղական թէ՛ արտերկրային խամաճիկների  ստապատիր եւ պառակտողական քարոզչութիւնների ընդմիջից վեր է յառնելու աւելի կազմակերպ, աւելի կոփւած ու առաւել ամուր կամքով ու հաւատքով՝ ի խնդիր հայոց պետական ու համազգային գերնպատակների կենսագործման:                                                                                                                                                                                                          

  

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica