close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դրությունը բերում են, որ մենք չկարողանանք հավաքներ անել․ Նարեկ Սամսոնյան

Հասարակություն

13 Հուլիսի 2020, 13:29
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դրությունը բերում են, որ մենք չկարողանանք հավաքներ անել․ Նարեկ Սամսոնյան

Արտակարգ դրության սահմանումն ունի մեկ նպատակ՝ քաղաքական հակառակորդների նկատմամբ իրականացվող սահմանափակումներն են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը ՀՀ ոստիկանության՝ Արտաշատի բաժնի դիմաց, որտեղ բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և այլ ակտիվիստների։

«Արտակարգ դրությունն անում են բացառապես մի բանի համար՝ որ մենք չկարողանանք հավաքներ անել։ Արտակարգ դրության մեջ միակ սահմանափակում ենթադրող կետը դա է։ Արտակարգ դրությունը բերում են, որպեսզի կարողանան անել այն, ինչ ուզում են առանց որևէ լուրջ դիմադրության»,- ասաց Ն. Սամսոնյանը։

Նա նկատեց, որ Ոստիկանությունն ամեն ինչ անում է, որ այնտեղ սադրանք լինի, որպեսզի մարդկանց բերման ենթարկեն։

Ավտոերթի սկզբում Նարեկ Մալյանին բերման ենթարկելու գործողությունը, Սամսոնյանի համոզմամբ, խուլիգանություն է. «Հայաստանի ոստիկանությունը վաղուց վերածվել է խուլիգանախմբի, որը անում է ամեն ինչ խուլիգանության տրամաբանության մեջ։ Իմ խորին համոզմամբ, ոստիկանությունն արդեն երկու տարի Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կանոնակարգի ու օրենքների համաձայն է գործում»։

Ճեպազրույցից անմիջապես հետո Նարեկ Սամսոնյանին և ոստիկանության դիմաց հավաքված այլ քաղաքացիների, այդ թվում՝  «Ադեկվադ» միաբանության հիմնադիրներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման ենթարկեցին։

Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել էր, որ  այսօր սկսելու է Խոր Վիրապ-Երևան ավտոերթ՝ կեղծ արտակարգ դրության դեմ, որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և թուլացնելով հանրային դիմադրությունը՝ ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում։ Ավտոերթի մեկնարկից առաջ Մալյանը և մյուս մասնակիցները բերման ենթարկվեցին։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica