close
Եղանակը Երևանում
24 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք, վարակակիրը ժամանել է ՀՀ-ից

Արցախ

13 Հուլիսի 2020, 12:00
 Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք, վարակակիրը ժամանել է ՀՀ-ից

Արցախի Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից. Սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 1 նոր դեպք:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:

COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2898 փորձանմուշի հետազոտություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica