close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունաստանում պահանջել են անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ սբ. Սոֆիան մզկիթ վերածելու համար

Տարածաշրջան

13 Հուլիսի 2020, 11:05
 Հունաստանում պահանջել են անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ սբ. Սոֆիան մզկիթ վերածելու համար

Ստամբուլում սբ. Սոֆիա տաճարը դարձյալ մզկիթ վերածելու Թուրքիայի որոշումից հետո Հունաստանը պետք է անհապաղ պատժամիջոցներ սահմանի Անկարայի դեմ, փակի Թուրքիայի հյուպատոսությունը Կոմոտինիում, Սալոնիկում գտնվող Քեմալ Աթաթուրքի թանգարանը, Թուրքիայի հետ սահմանը, մզկիթ չբացել Վոտանիկոսում և փակել հարյուրավոր ապօրինի մզկիթներ. հայտարարել է Եվրախորհրդարանի անդամ, «Հունաստանն այլ ճանապարհ է» կուսակցության նախագահ Նոտիս Մարիասը:

Մարիասը Կրետեի համալսարանի պրոֆեսոր է, որտեղ դասավանդում է Եվրամիության ինստիտուցիոնալ կառուցվածքը:

«Էրդողանը երկար տարիներ պատրաստվել էր Սբ. Սոֆիայի՝ մզկիթի վերափոխմանը: Այդ իսկ պատճառով, որպես Եվրախորհրդարանի անդամ 2014–2019 թվականներից, ես բազմիցս դատապարտել եմ նրան Եվրախորհրդարանի առջև իմ ելույթներում», - ասել է Մարիասը:

Նա տաճարի վերաբերյալ Էրդողանի որոշումն անվանել է սադրիչ, ոչ պատմական, բացարձակապես ապօրինի:

«Դա խախտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը` Սբ. Սոֆիան հռչակել համաշխարհային ժառանգության տարածք: Հաջիա Սոֆիան Էրդողանի ունեցվածքը չէ, այն պատկանում է համայն մարդկությանը: Սա քրիստոնեության խորհրդանիշ է: Վերածելով այն մզկիթի՝ Էրդողանը հրահրում և վիրավորում է ոչ միայն քրիստոնյաներին, այլև ողջ մարդկությանը», - ասել է քաղաքական գործիչը:

«Համաշխարհային քաղաքակիրթ համայնքը պետք է դիմակայի Թուրքիայի մարտահրավերին և «մշակույթ կամ բարբարոսություն» երկընտրանքին պատասխան տա՝ «ոչ  բարբարոսությանը, անհանդուրժողականություն, ոչ իսլամական ֆունդամենտալիզմին», - ասել է Մարիասը:

Ըստ նրա՝ Էրդողանի անօրինական որոշումը՝ Հաջիա Սոֆիան մզկիթ վերածելու վերաբերյալ, արդեն դատապարտվել են Հունաստանի, Ռուսաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև քրիստոնեական բոլոր կրոնական առաջնորդների կողմից:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica