close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուղում մի հատ կրակոց չկա․ այգեպարցիները շտկում են Սիփան Փաշինյանի սուտը

Քաղաքական

13 Հուլիսի 2020, 10:55
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյուղում մի հատ կրակոց չկա․ այգեպարցիները շտկում են Սիփան Փաշինյանի սուտը

Գյուղում մի հատ կրակոց չկա, հանգիստ մնացեք՝ ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան տեսանյութով հայտարարում են սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչները, որտեղից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը լուսանկար էր հրապարակել և գրել, որ կրակոցներ են լսվում։

Այգեպարի բնակիչներին վրդովեցրել է այդ գրառումը․ նրանցից մեկն ասաց, որ Սիփան Փաշինյանը կես ժամ առաջ է նկարվել հենց նույն տեղում, որտեղ ինքը կանգնած է  և կոչ արեց հանգիստ մնալ․ «Ինֆորմացիոն պատերազմը սուտ բան ա։ Հա, կրակոցներ կան՝ Մովսեսից այն կողմ, մինչև Չորաթան, Ներքին շեն, բայց Այգեպարում իրավիճակը հանգիստ է»։

Այգեպարցիները վստահեցրին, որ իրենց գյուղում երեխաները հանգիստ քնած են․ «Ես չգիտեմ, թե Սիփան Փաշինյանին ով էր ինֆորմացիա տվել, որ գյուղն էվակուացրել են, էս գյուղը 1992 թ-ին էլ չի էվակուացվել»։

Նա ասաց, որ հարց չկա՝ Սիփան Փաշինյանը Այգեպար եկել է, բայց ոչ մի արտառոց դեպք չկա Այգեպարում։

«Դաժե մի հատ օդային զենքի կրակոց չի եղել։ Ամեն ինչ նորմալ է, ապրի Սիփան Փաշինյանը, որ եկել է, որտեղ նկարվել է ինքը մենք այդտեղ կանգնած ենք, մեզ հետ խոսացել է, գնացել է, մեր սաղ ժողովուրդն էլ կանգնած են, ամեն ինչ խաղաղ է ու հանգիստ է Այգեպարում։ Մովսեսից էն կողմ կրակոցներ կան, մենք էլ պատրաստ ենք օգնության հասնենք, դրա համար էլ Այգեպար ենք»,-հայտարարեց Այգեպարի բնակիչը։

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր․ «Այս պահին ես և ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը սահմանապահ Այգեպար գյուղում ենք, կրակոցների ձայներ են լսվում: Այցելել ենք նաև Տավուշ և Մովսես գյուղեր: Առայժմ այսքանը»:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica