close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Թովուզի ուղղությամբ երեկ սպանված ադրբեջանցի երեք զինծառայողի անուն. Razm.info

Հասարակություն

13 Հուլիսի 2020, 10:36
 Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է Թովուզի ուղղությամբ երեկ սպանված ադրբեջանցի երեք զինծառայողի անուն. Razm.info

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ երեկ սպանված երեք զինծառայողի անուններ։ Այս մասին հայտնում է Razm.info կայքը:

Կորուստներն են․

Պայմանագրային զինծառայող, սերժանտ Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն (Sadıqov Vüqar Lətif oğlu);
Պայմանագրային զինծառայող, ավագ Մամմադով Էլշադ Դյոնմեզ օղլուն (Məmmədov Elşad Dönməz oğlu);
Վիրավորված, հիվանդանոցում մահացած զինծառայող Դաշդեմիրով Խայյամ Մահամմադ օղլուն (Daşdəmirov Xəyyam Məhəmməd oğlu):

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերից հայտնի էր դարձել Սադիգով Վյուգարի անունը, որը, սակայն, բաց աղբյուրներում ներկայացված էր որպես ենթասպա։ Ադրբեջանի ՊՆ֊ն սկզբում հայտնել էր երկու կորստի և հինգ վիրավորի մասին։

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ ադրբեջանական կողմը հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու երկու փորձ էին կատարել: Հակառակորդը ունի 3 զոհ եւ վիրավորներ, հայկական կողմը կորուստներ չունի:

Ադրբեջանական կողմը երեկոյան Տավուշի ուղղությամբ հրետակոծություն է վերսկսել՝ օգտագործելով 82 մմ ականանետներ եւ տանկ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica