close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապշած ենք Ուհանի լաբորատորիայի մասին լուրերից. ԱՄՆ

Աշխարհ

13 Հուլիսի 2020, 14:10
 Ապշած ենք Ուհանի լաբորատորիայի մասին լուրերից. ԱՄՆ

ԱՄՆ նախագահի նախկին օգնական Սթիվ Բեննոնը հայտարարություն է տարածել այն մասին, որ Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայի աշխատակիցները փախել են երկրից. այս մասին գրում է Sunday Mirror-ը, նշելով՝ այս պահին նրանք համագործակցում են արևմտյան հետախուզական գործակալությունների հետ:

Ըստ նախկին պաշտոնյայի՝ որոշ աշխատակիցներ աշխատում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ: Նրա խոսքով, դա անհրաժեշտ է, որպեսզի փորձենք «միասին հավաքել» տեղեկատվություն Ուհանի լաբորատորիայում տեղի ունեցածի վերաբերյալ

Բեննոնը նշել է նաև, որ առողջապահական հաստատությունը «սարսափելի վերահսկողության տակ է եղել». «Կարծում եմ, որ մարդիկ կցնցվեն», – ասել է Բեննոնն ու ընդգծել, որ նախկին աշխատակիցները դեռևս չեն խոսում մամուլի հետ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Չինաստանից փախած վիրաբույժը ՉԺՀ իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսը թաքցնելու մեջ: Այժմ նա թաքնվում է ԱՄՆ-ում ՝ այն մտավախությամբ, որ նա կարող է հայտնվել «անհետացած» տեղեկատուների շարքում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica