close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավարակի դեպք Աշխալա գյուղում. վարակակիրը 14-օրյա կարանտին է անցել

Առողջապահություն

13 Հուլիսի 2020, 11:11
 Կորոնավարակի դեպք Աշխալա գյուղում. վարակակիրը 14-օրյա կարանտին է անցել

Վրաստանի Ծալկայի շրջանի Աշխալա (Աշկալա) հայաբնակ գյուղում կորոնավարակի դեպք է արձանագրվել: Վարակակիրը Վրաստան է եկել ՀՀ-ից, Մառնեուլիի շրջանում անցել 14-օրյա կարանտին։ Կարանտինն ավարտվելուն պես Աշխալայի բնակիչը թեստ է հանձնել ու բացասական պատասխանից հետո վերադարձել գյուղ. տեղեկանում ենք Jnews.ge կայքից։ 

Ըստ գյուղի բնակիչների՝ կարանտինի ընթացքում մոտ 30-ամյա տղամարդը ստուգվել է, առողջական վիճակը բավարար է եղել, ջերմություն չի արձանագրվել: Գյուղում մոտ երկու օր անցկացնելուց հետո բնակիչը ևս մեկ անգամ է թեստ հանձնել, արդյունքն այս անգամ՝ դրական:

Գյուղի բնակիչներն Ալիք Մեդիայի հետ զրույցում ասել են, որ վարակակիրը շատերի հետ է շփում ունեցել գյուղում. նրա հետ շփվածներն էլ իրենց հերթին՝ մնացածի հետ: Աշխալայում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ի սկզբանե առաջին թեստի պատասխանը վարակաբանները շփոթել են այլ պացիենտի թեստի հետ:

«Հնարավոր է՝ գյուղը փակվի, կարանտինային ռեժիմի անցնի»,- ասել են Աշխալացիները: Տեղում բնակիչներն անհանգստացած են, հատկապես նրանք, որոնք ուղիղ կապ են ունեցել կորոնավիրուսով վարակվածի հետ:

Շրջանառվում է խոսակցություն, որ այս պահին պատրաստվում են վարակակիրին տեղափոխել Թբիլիսի, մնացած մանրամասներն իմանալու համար սպասում են վաղվան:

Սովորաբար վերջին 24 ժամվա տվյալները հրապարակվում են ամենօրյա կտրվածքով՝ կեսօրին. ակնկալվում է, որ տեղի ունեցածի հետ կապված մանրամասն պաշտոնական տվյալներ կհրապարակվեն արդեն վաղը:

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի դրությամբ Վրաստանում արձանագվել է կորոնավիրուսով վարակման 986, ապաքինման՝ 857 դեպք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica