close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս ուղղափառ եկեղեցում Սուրբ Սոֆիայի վերափոխումը մզկիթի «համաշխարհային քրիստոնեությանը ապտակ» են անվանել

Մշակույթ

12 Հուլիսի 2020, 10:35
 Ռուս ուղղափառ եկեղեցում Սուրբ Սոֆիայի վերափոխումը մզկիթի «համաշխարհային քրիստոնեությանը ապտակ» են անվանել

Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը «ապտակ է համաշխարհային քրիստոնեությանը»,- շաբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների սինոդալ բաժնի վարիչ, Վոլոկոլամյան մետրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեեւ):

«Կարելի է տարբեր կերպ գնահատել Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը եւ այն գործոնները, որոնք դրդել են Թուրքիայի ղեկավարությանը նման որոշում կայացնել: Բայց ամբողջ աշխարհի հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը չպետք է պատանդ դառնա ներկա քաղաքական իրավիճակին: Ցավալի է, որ քաղաքական պայմանները գերիշխում են այլոց կրոնական ավանդույթների հանդեպ հարգանքի վրա: Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը ապտակ է, որը Թուրքիայի ղեկավարությունը հասցրել է ուղղափառ եկեղեցուն, ամբողջ աշխարհի քրիստոնեությանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ, Թուրքիայի Պետական խորհուրդը` երկրի բարձրագույն վարչական դատարանը, չեղարկել էր Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու 1934թ. որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրամանագիր է ստորագրել՝ տաճարը մզկիթի վերածելու եւ այնտեղ մահմեդական ծառայություններ սկսելու մասին: Այս մասին ուրբաթ հաղորդել է CNN Turk- ը:

Մետրոպոլիտ Իլարիոնը նշել է, որ Թուրքիայի պետական ղեկավարության նման որոշումը չի կարող չհիասթափեցնել: «Սուրբ Սոֆիան կառուցվել է որպես Հիսուս Քրիստոսին նվիրված տաճար, եւ մենք` ուղղափառ քրիստոնյաներս, այլ կերպ չենք կարող այն ընկալել: 1934 թվականից առ այսօր Սուրբ Սոֆիան ուներ թանգարանի կարգավիճակ, ինչը հնարավորություն էր տալիս քրիստոնյաներին, մահմեդականներին եւ այլ կրոնների ներկայացուցիչներին առանց խոչընդոտի այցելել այնտեղ․․․ Ուղղափառ քրիստոնյաների համար Սուրբ Սոֆիան նույնն է, ինչ կաթոլիկների համար Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարը։ Սա խորհրդանշական տաճար է եւ քրիստոնեական ամենամեծ սրբավայրերից մեկը», - հավելել է հոգեւորականը՝ ընդգծելով, որ այլ կերպ քրիստոնյաները այն ընկալել չեն կարող եւ չեն ուզում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica