close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները, որը, ամենայն հավանականությամբ, կգործի օգոստոսի 1-ից

Առողջապահություն

11 Հուլիսի 2020, 17:43
 Ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները, որը, ամենայն հավանականությամբ, կգործի օգոստոսի 1-ից

Առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով ներկայացվում է, որ տարածքը ախտոտված է, իսկ դիմակների ու ձեռնոցների համար աղբաման չկա։

Այժմ տարածքը մաքուր պահվելուն ուղղված աշխատանքներ են ընթանում, բայց չեմ կարող չարձանագրել, որ ամենուր փակցված են գրություններ՝ աղբը նախատեսված վայրում թափելու ցուցումով։ Սակայն, միևնույն է, մարդիկ շարունակում են աղբը թափել չնախատեսված վայրում։

Ի դեպ, այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը։

Ստորև հրապարակում եմ քիչ առաջ արված լուսանկարներ տարածքից, ինչպես նաև նոր դիահերձարանում տարվող աշխատանքներից»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica