close
Եղանակը Երևանում
12 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց. «Մեդիա պաշտպան»

Հասարակություն

11 Հուլիսի 2020, 12:18
 Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց. «Մեդիա պաշտպան»

Հանրային հեռուստաընկերության եթերում հուլիսի 10-ին Պետրոս Ղազարյանի հյուրը փաստաբան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանն էր։ Թեման՝ ՄԻԵԴ որոշումը։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն արձանագրում է, որ զրույցը վերածվեց ատելության քարոզի, թիրախում նախկին իշխանության ներկայացուցիչներն էին։ Պետրոս Ղազարյանը, որի գործառույթը հարցեր տալն է, իր տեսակետը ներկայացրեց․ «Մի էդպիսի իրավապաշտպան կա, որը նախկինում երբեք ծպտուն չէր հանում, երբ աղաղակող անարդարություններ էին լինում, իսկ հիմա ինքը Հրայր Թովմասյանի երկրպագուն է, երևի մոռացել  է, թե սահմանադրությունը ինչ ձևով բրդեցին, ինչ ձևով մատուցեցին և խաբեցին մարդկանց։

Եվ ահա սույն իրավապաշտպանն ասում է, որ հավանաբար ճնշում է իրականացվել  ՄԻԵԴ-ի դատավորների վրա, որովհետև Ստրասբուրգում մեր ներկայացուցիչը գնացել, հանդիպել է հավանաբար մեր նոր կալաշնիկով ավտոմատով է եղել, ՄԻԵԴ-ը ճնշման տակ է ընդունել այս որոշումը»։

Հյուրն իր հերթին հեգնանքով արտահայտվեց՝ թիրախավորելով Արման Թաթոյանին՝ նշելով, որ նա փաստաբան Սիրանույշ Սահակյանի մտերիմ ընկերն է։ Զրույցը էթիկայի բոլոր նորմերից դուրս էր, քանի որ խիստ անձնավորված էր։ Պետրոս Ղազարյանը մոռացել էր, որ հաղորդումը հումորային ժանրի չէ․ «Հրայր Թովմասյանն ընդդեմ Հրայր Թովմասյանի»։ Ատելությամբ փաթեթավորված կատակները հանրային հեռուստաընկերությանը հարիր չեն։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը վերջին շրջանում պարբերաբար նկատում է, որ Պետրոս Ղազարյանի հարցազրույցներն անցնում են մասնագիտական ու մարդկային բարոյական սահմանները։ Ի դեպ, Լուսինե Հակոբյանը հանրայինի «սիրելի» փաստաբանն է։ Հանրային միջոցներից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը պարտավոր է եթեր տրամադրել նաև այլ փաստաբանների և ոչ թե հնչեցնել նույն անձանց կողմից հնչող կրկնվող մտքերը։ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica