close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրի բնակչությունը հասել է 7,8 միլիարդի

Աշխարհ

11 Հուլիսի 2020, 00:01
 Երկրի բնակչությունը հասել է 7,8 միլիարդի

Երկրի բնակչությունը հասել է 7,8 միլիարդի, հաղորդում է «Երկրի բնակչությունը» գերմանական հիմնադրամը (Stiftung Weltbevölkerung - DSW): Հիմնադրամը հայտնել է, որ մոլորակի բնակչությունն ամեն տարի ավելանում է 82 միլիոնով: Աշխարհում ամեն վայրկյանը մեկ ծնվում է միջինում 2,6 երեխա:

DSW-ի փորձագետները նշում են, որ աճի պատճառը բացի մյուս պատճառներից անցանկալի հղիությունների մեծ թիվը: Աշխարհում յուրաքանչյուր 5 հղիությունից երկուսն անցանկալի են համարվում: Փորձագետները նշում են, որ իրավիճակը կարող են ուղղել սեռական դաստիարակությունն ու հակաբեղմնավորիչների կիրառումը, հաղորդում է DW-ը:

Հիմնադրամի տվյալներով՝ հատկապես ծանր վիճակ է աֆրիկյան երկրներում, որտեղ հակաբեղմնավորիչների հասանելիությունից զրկված է յուրաքանչյուր երկրորդ կին: Չնայած այդ տարածաշրջանում վերջին տարիներին ծնելիության կրճատմանը՝ այստեղ յուրաքանչյուր կնոջը բաժին է ընկնում 4,4 երեխա: Արդյունքում այդ տարածաշրջանի բնակիչների թիվը, ըստ ՄԱԿ-ի հաշվարկների, մինչեւ 2050 թվականը 1,3 միլիարդից կդառնա 2,5 միլիարդ:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica