close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 երեխաների եւ 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Առողջապահություն

10 Հուլիսի 2020, 17:25
 Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 երեխաների եւ 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» 10 երեխաների եւ 5 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ դեպքերը հիմնականում ասիմպտոմ են, վարակակիրները որեւէ խնդիր չունեն։

«Երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, մեկուսացվել են հենց հաստատության ներսում»,- ասել է նա։

Մարտիրոսյանն ասել է, որ հաստատությունում գրանցված է 80 երեխա, բայց այս պահի դրությամբ այնտեղ գիշերում են 21-ը, մյուսները կարանտինային ռեժիմի հայտարարումից հետո տեղափոխվել են կենսաբանական ընտանիքներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica