close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ն զորավարժություններ կանցկացնի Կիպրոսում` ձեռնոց նետելով Թուրքիային

Աշխարհ

10 Հուլիսի 2020, 17:41
 ԱՄՆ-ն զորավարժություններ կանցկացնի Կիպրոսում` ձեռնոց նետելով Թուրքիային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում են առաջին անգամ ռազմական զորավարժություններ անցկացնել Կիպրոսի հետ, դրանով իսկ ձեռնոց նետելով ՆԱՏՕ-ում դաշնակից Թուրքիային. հայտնում է «Ֆրանս պրեսսը»։

ԱՄՆ Կոնգրեսն անցյալ տարի վերացրել էր կղզում զենքի մատակարարման էմբարգոն, որի 1/3-րդը բռնազավթված է Թուրքիայի կողմից։

Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ պետդեպարտամենտը առաջին անգամ կֆինանսավորի Կիպրոսի Հանրապետության համար ռազմական վերապատրաստումը՝ «անվտանգության ոլորտում ընդլայնվող հարաբերությունների» շրջանակում։

«Դա մեր ջանքերի մի մասն է, որն ուղղված է ամրապնդելու մեր առանցքային գործընկերների հետ հարաբերություններն ու խաղաղությունը Միջերկրականի արևելքում», - հայտարարել էր Պոմպեոն։

Թուրքիան և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը դեմ էին հանդես եկել էմբարգոյի վերացմանը՝ նշելով, որ դրանով կխաղտվի կղզում ուժերի հավասարակշռությունը։

ԱՄՆ-ն էմբարգո էր սահմանել 1987 թ., որպեսզի խոչընդոտի կղզում սպառազինության մրցավազքին, որի բնակչության մեծամասնությունը հույներ են։

Քննադատները նշում են, որ ԱՄՆ-ի նման որոշումը ստիպել է Կիպրոսին նոր գործընկերներ փնտրել՝ չնայած նրան, որ Թուրքիան վրդովվեցրել է ԱՄՆ-ին՝ գնելով ԱՄՆ-ի հակառակորդ ՌԴ-ի առաջնակարգ պաշտպանական համակարգեր։

Թեև վերջին շրջանում կղզու հունական և թուրքական մասերի ղեկավարությունները փորձում են կարգավորել հարաբերությունները, այնուամենայնիվ վերջին շրջանում Թուրքիայի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում լարվածություն առաջացրեցին ինչպես Հունաստանի և Կիպրոսի, այնպես էլ ԵՄ մի շարք պետությունների հետ։

Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica