close
Եղանակը Երևանում
29 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում հրդեհավտանգ իրավիճակ է. այս տարվա 1-ին կիսամյակում երկրի բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ

Հասարակություն

10 Հուլիսի 2020, 16:09
 ՀՀ-ում հրդեհավտանգ իրավիճակ է. այս տարվա 1-ին կիսամյակում երկրի բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ

2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը Երեւանում, 1140-ը՝ մարզերում: Երեւանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 2104 հրդեհ, որից 774-ը Երեւանում, 1330-ը՝ մարզերում: Երեւանում այրվել է 551 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 3694 հա:

Հաշվի առնելով հանրապետությունում առկա հրդեհավտանգ իրավիճակը՝ անցանկալի, երբեմն էլ անդառնալի հետեւանքներից խուսափելու նպատակով, Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica