close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պոմպեոն դժգոհ է Չինաստանի եւ Ռուսաստանի օգնությունից աֆրիկյան երկրներին

Աշխարհ

10 Հուլիսի 2020, 17:00
 Պոմպեոն դժգոհ է Չինաստանի եւ Ռուսաստանի օգնությունից աֆրիկյան երկրներին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Չինաստանի օգնությունը եւ Ռուսաստանինը՝ ավելի քիչ, աֆրիկյան երկրներին բացատրվում է միայն Պեկինի եւ Մոսկվայի ցանկությամբ՝ առաջ տանել իրենց տնտեսական շահերը, այլ ոչ թե՝ մարդասիրական դրդապատճառներով, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Երբ Միացյալ Նահանգները գալիս են մարդասիրական օգնությամբ, դա հենց այդպես է: Մենք շարունակում ենք մնալ զարգացման աջակցության ամենամեծ աղբյուրն Աֆրիկայի մայրցամաքում: Մենք կշարունակենք դա անել գործող վարչակազմի օրոք, դւ մենք դա անում ենք, քանի որ դա ճիշտ է, մենք կարծում ենք, որ դա ճիշտ քաղաքականություն է՝ օգնել մարդկանց Աֆրիկայի ներսում: Երբ դա անում են չինացիները, օգնույթունը միշտ ինչ-որ բանի դիմաց է»:

Մայք Պոմպեոն պարզաբանել է, թե ինչպիսին է նա տեսնում աֆրիկյան երկրներին Չինաստանի օժանդակության նպատակները․ «Այն նպատակ ունի էլ ավել լցնել ռեժիմի առաջնորդների գրպանները, եւ գրեթե միշտ չի համընկնում թափանցիկության եւ օրենքի գերակայության հետ։ Կարծում եմ, որ աֆրիկյան շատ երկրներ դա արդեն նկատել են: Այդ օգնության ֆասադը լավ եւ ճիշտ է թվում, սակայն ժամանակի ընթացքում պարզվում է, որ նրանք հաճախ ինչ-որ մեկին կաշառում են երկրի ներսում: Եվ երկրորդը՝ երբ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պարտավորվում է ինչ-որ բան կառուցել՝ լինի դա ճանապարհ, կամուրջ կամ ենթակառուցվածքային նախագիծ, օրինակ՝ ամբարտակ, ապա հետո պարզվում է, որ նրանք մի բան են արել, ինչը պատվիրատուներն իրականում չէին ցանկանում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica