close
Եղանակը Երևանում
10 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞վ է վարչապետը՝ Փաշինյա՞նը, թե՞ Թորոսյանը. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

10 Հուլիսի 2020, 09:57
 Ո՞վ է վարչապետը՝ Փաշինյա՞նը, թե՞ Թորոսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել Արսեն Թորոսյանի հերթական անհեթեթ նախաձեռնությունը, որով առաջարկում է արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը լիազորություն տալ՝ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու նախարարությանը՝ անկախ բուժհաստատությունների ենթակայության եւ սեփականության ձեւից։

Արդյունքում նախարարությունը կկարողանա իրականացնել լիցենզավորված բոլոր բուժհաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղիղ կենթարկվեն նախարարությանը։ Նմանատիպ կարգավորում նախատեսված է ռազմական դրության ռեժիմի մասին օրենքով, բայց անգամ պատերազմի տարիներին պետությունը չի օգտվել այս դրույթից։

Սա բուռն դժգոհություններ է առաջացրել առողջապահության համակարգում, որտեղ կարծում են, որ հենց նախարար Թորոսյանի վարած քաղաքականության արդյունքում է Հայաստանը հայտնվել կորոնավիրուսի ճգնաժամի մեջ։ Որ այս 2 տարում նա ոչ մի նորմալ կադր չի նշանակել, նշանակվածներն էլ ձախողվել են, իր ձեռնարկները՝ տապալվել։

Ավելին, հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Թորոսյանն իր կնոջ հիմնարկը՝ ՄԻԲՍ-ը, չի դարձնում կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցող օղակ։ Կառավարությունում էլ նրա գործունեությամբ հիացած չեն․ երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փորձում էր բացատրել, որ սա վտանգավոր հետեւանքներ է ունենալու՝ կապված գույքային ու ֆինանսական կառավարման հետ, ԲԿ-ների սեփականատերերը կարող են հետագայում կառավարությանը փոխհատուցման պահանջներ ներկայացնել իրենց չստացված շահույթի մասով։

Ուշագրավ է, որ հունիսի 27-ին Փաշինյանը, անդրադառնալով  կենտրոնացված կառավարման մասին հարցին, ասել էր՝ այսօր չկա նման գործողությունների կարիք։ Մնում է պարզել, թե ով է Հայաստանում վարչապետը՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ Արսեն Թորոսյանը, եւ ինչով է նա համոզել վարչապետին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica