close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախարարի ներկայացրած առաջարկությունները խախտում են թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը. Ա. Հովհաննիսյան

Քաղաքական

9 Հուլիսի 2020, 22:32
 Նախարարի ներկայացրած առաջարկությունները խախտում են թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը. Ա. Հովհաննիսյան

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարի կողմից ներկայացրած արտակագ դրության պայմաններում բուժհիմնարկների կառավարման  իրավական կարգավորման փաթեթին:

Գրառման մեջ ասվում է.

«Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (Arsen Torosyan) զեկուցում էր նախագծերի փաթեթ, որով առաջարկվող մի շարք կարգավորումների համատեքստում հատկապես ուշադրության է արժանի երկու հանգամանք`

• Սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ անկախ սեփականության ձևից (մասնավոր և պետական բուժհաստատություններ) բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կառավարման լիազորություններն անցնում են ՀՀ առողջապահության նախարարությանը:

Անկեղծորեն չգիտեմ, ովքեր են այն իրավաբանները, որ նման խորհուրդներ են տալիս, սակայն նման կարգավորումները սահմանադրականության լուրջ խնդիր են առաջացնում` անկախ նրանից, թե բուժհաստատությունների ղեկավարները ինչ հավաստիացումներ են անում կամ ինչքանով են համաձայն: Վերանայեք այս մոտեցումը, այլապես դատական քաշքշուկները երաշխավորված են։ Մհեր Գրիգորյանը այսօրվա նիստում միանգամայն լեգիտիմ ու իրավաչափ հարցադրում էր բարձրացնում բաց թողնված եկամտի մասով, որը երաշխավորված է օրենսդրությամբ ու հարկ է մտածել այդ մասին։

• Բացի դրանից նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ նախարարի հրամանով ցանկացած բժշկի վրա կարող է դրվել պարտականություն վերապատրաստվել և զբաղվել այն հիվանդների բուժմամբ, որոնց կսահմանի նախարարը, իսկ հակառակ դեպքում բժիշկները կտուգանվեն 300-500 հազար դրամի չափով:

Եթե առաջին կարգավորումը առաջացնում է լուրջ իրավական խնդիրներ, ապա երկրորդը իրավականից զատ պետք է դիտարկել բարոյական հարթությունում:

Մինչ այս պահը չի եղել որևէ պաշտոնական հայտարարություն, որ որևէ բժիշկ հրաժարվել է համավարակի դեմ պայքարից: Մեր բժիշկները սիրով ու նվիրումով իրապես հերոսաբար պայքար են մղում արհավիրքի դեմ, սակայն այս նախագծով շնորհակալության փոխարեն պետությունը կոշտ միջոցներով ամենավատ ազդակն է ուղարկում աշխատող բուժաշխատողներին` ցույց տալով, որ ամեն պահին կարող է մահակ կիրառել նրանց դեմ: Այս նախագծի հետին նպատակները դեռևս հստակ չէ, միգուցե սրանով իշխանությունները նախապատրաստվում են հնարավոր առավել ծանր իրավիճակին (աշնանը), սակայն, կարծում եմ՝ հարցը կարելի է լուծել ոչ թե հակամարտություններով, այլ համագործակցությամբ:

Ոստի առաջարկում եմ վերախմբագրել նախագիծը:

Նախարարի հրամանով բժիշկների վրա անհամաչափ պարտականություն դնելու և նրանց տուգանելու փոխարեն, նախատեսել, որ նախարարությունը բուժհաստատությունների վրա դնում է պարտականություն՝ ապահովել անհրաժեշտ քանակի բուժաշխատողների վերապատրաստում: Այս հայտի հիման վրա էլ բուժհաստատությունը պարտականություն կկրի գործընթացին ներգրավել իր կողմից ընտրված բուժաշխատողներին: Այս լուծումը արդյունավետ է եւ ճկուն այն առումով, որ բուժհաստատությունները, հաշվի առնելով իրենց ծանրաբեռնվածությունը, մասնագետների պատրաստվածությունը, պահանջարկը, իրենք կորոշեն, թե որ բժիշկներն են ներգրավվում գործընթացին:

Կարծում եմ՝ եթե հիմա չգնանք համագործակցության, ապա այս տեսքով նախագիծը առաջացնելու լուրջ հակազդեցություն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica