close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահի վարչակազմի դեմ

Աշխարհ

9 Հուլիսի 2020, 16:44
 Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահի վարչակազմի դեմ

Հարվարդի համալսարանը և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ ԱՄՆ տարածքում օտարերկրյա ուսանողների գտնվելու արգելքի պատճառով.  տեղեկացնում է Yerkir.am-ը` Pars today-ին հղումով:

Սպիտակ տունը որոշում է կայացրել, որ օտարերկրյա ուսանողները, որոնք սովորում են ամերիկյան բուհերում, կզրկվեն ուսանողական վիզաներից, եթե հաջորդ ուսումնական տարում սովորեն միայն առցանց ձևաչափով: Դատական հայցում ԱՄՆ կառավարության որոշումը դիտարկվում է, որպես գործոն, որն անտանելի իրավիճակ է ստեղծում ուսանողների կրթության շարունակման համար:

Թարմփի վարչակազմը պնդում է, որ դպրոցներում ու համալսարաններում այս աշնանը հեռակա ուսուցում լինի, քանի որ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3 միլիոնից, ավելի քան 134 հազար մարդ մահացել է:

Բուհերի հայցում նաև ընդգծվում են խնդիրները, որոնց բախվելու են ուսանողները, քանի որ ոչ բոլորն են կարող տեղափոխվել համալսարանները, որոնք առաջարկում են հեռակա ուսուցում: Բացի դրանից` բազմաթիվ ուսանողների` հայրենիք վերադառնալը` առցանց ձևաչափով ուսումը շարունակելու համար, թանկ հաճույք է կամ նույնիսկ` վտանգավոր:

Հարկ է նշել, որ ԱՄՆ-ում ուսանում են ավելի քան մեկ միլիոն օտարերկրացի ուսանողներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica