close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». Լեռ Կամսար

Մշակույթ

9 Հուլիսի 2020, 15:29
 ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». Լեռ Կամսար

Սիրելի հետևորդներ, Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ մասին է։ Հայ գրականության մեջ կան նշանավոր անուններ, ովքեր, դժբախտաբար, մինչ օրս բավարար չափով գնահատված չեն։ Լեռ Կամասարը, ով երգիծական ժանրում, կարելի է ասել, մնաց անգերազանցելի, դժբախտաբար, պատշաճին արժևորված չէ։

Երգիծաբան-գրողը դեռևս ուսանելու տարիներին աչքի ընկավ իր սուր հոդվածներով, որտեղ բարձրաձայնում էր տիրող հոռի բարքերի մասին։ Լեռ Կամսարը Էջմիածնի Գևորգյան ճեմարանը ավարտելուց հետո, վերադարձավ Արևմտյան Հայաստան, ուր ծնվել էր։ Նա Աղթամարի Սուրբ խաչի դպրոցում ուսուցչության տարիներին իր աշակերտներին փոխանցում էր ոչ միայն հայ մշակույթը, հայոց լեզուն ու գրարականությունը, այլև նրանց մեջ սերմանում ազնվություն, արդարամտություն, անհանդուրժողականություն ստի ու կեղծիքի դեմ։

Լեռ Կամսարը երբեք տեղի չտվեց, ամեն գնով պայքարեց անարդարության դեմ, նրան չվախեցրեց, անգամ աքսորը։ Ընդհակառակ՝ հենց այդ տարիներին նա գրեց իր լավագույն գործերը։ Թեև Լեռ Կամսարի ստեղծագործություններից շատերն անհետացրին, ոչնչացրին նրա արխիվը, այդուհանդերձ, այն ինչ հասել է մեզ, բավարար է ասելու, որ հայ գրականության մեջ երգիծանքի ժանրը Լեռ Կամսարը հասցրեց կատարելության։

Ավելի կիմանաք դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։

#Համազգային_Երևան #Լեռ_Կամսար

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica