close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պեկինում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել

Աշխարհ

9 Հուլիսի 2020, 17:39
 Պեկինում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել

Պեկինում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել: Այդ մասին հաղորդել է Առողջապահության քաղաքային կոմիտեն Գերատեսչության հաղորդագրության համաձայն. գրում է «Ինտերֆաքս»-ը: 

Հուլիսի 9-ին տեղական ժամանակով ժամը 00:00-ի (Երեւանի ժամանակով հուլիսի 8-ի ժամը 20:00-ի) դրությամբ «Պեկինում հիվանդության նոր ակտիվ դեպքեր, ինչպես նաեւ վարակի առկայության կասկածանքով մարդիկ չեն հայտնաբերվել»:

Նաեւ չի նշվել վարակի ոչ մի նոր բերված դեպք: Իշխանությունները խիստ կարանտինային միջոցառումներ Էին սահմանել այն բանից հետո, երբ Պեկինի «Սինֆադի» մեծածախ պարենային շուկայում հունիսի 11-ին գրանցվեց կորոնավիրուսով վարակման նոր բռնկում, ընդամենը վարակվել է 335 մարդ, մահվան դեպքեր չկան:

Հուլիսի 9-ի առավոտվա դրությամբ հիվանդանոցներում անցկացվում Է 275 մարդու բուժընթաց, 60 հոգի դուրս է գրվել ապաքինվելուց հետո, բժշկական հսկողության տակ է մնում 26 մարդ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica