close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ր դեպքում է Արցախ մուտքի թույլտվություն տրվում ԱՀ քաղաքացիություն չունեցող անձանց

Արցախ

9 Հուլիսի 2020, 17:08
 Ո՞ր դեպքում է Արցախ մուտքի թույլտվություն տրվում ԱՀ քաղաքացիություն չունեցող անձանց

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է իրազեկում, որ բխում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքի թույլտվության վերաբերյալ համապատասխան որոշումից: Ըստ այդմ՝

1. Արցախի Հանրապետություն մուտք կարող են գործել Հայաստանի Հանրապետության մեր այն հայրենակիցները, ինչպես նաև արտերկրի այն քաղաքացիները, ովքեր բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդ են կամ ուղեկցող: Նրանցից ՊՇՌ թեստ և պարետի թույլտվություն չի պահանջվում, իսկ մուտքը թույլատրվում է հատուկ ընթացակարգի պահպանմամբ:

2. Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձինք Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երկու օր առաջ, գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են համապատասխան շրջանի վարչակազմին: Վարչակազմից ուղարկված տեղեկությունները հիմք են հանդիսանում ԱՀ ոստիկանության համար նշված անձանց մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար: Գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներից ՊՇՌ թեստ նույնպես չի պահանջվում:

3. Տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտները հանրապետություն մուտք գործելու համար շահագրգիռ կազմակերպությունը, Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երեք օր առաջ, պետք է դիմում ներկայացնի իրավասու պետական մարմնին՝ մուտք գործելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Թույլտվությունը ստանալուց հետո միայն կարող են մուտք գործել՝ պարտադիր ունենալով երեք օրից ոչ ավելի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը:

4. Մուտքը Արցախ թույլատրվում է, եթե գոյություն ունեն առողջապահական անհետաձգելի կարիքներ: Այդ դեպքում պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստի բացասական պատասխանը նույնպես պարտադիր է, և այն պետք է ներկայացնել անցակետերում հերթապահություն իրականացնող բուժանձնակազմին:

5. Մուտքի իրավունք է տրվում նաև այն քաղաքացիներին, ովքեր ժամանում են հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով և հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականները՝ ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, հարազատ քույրը և եղբայրը:

Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով թույլատրվում է հանգուցյալի մեկ կամ մի քանի մերձավոր ազգականների և վերջին(ներ)իս ուղեկցող մեկ վարորդի մուտքն Արցախի Հանրապետություն՝ ԱՀ ոստիկանության կողմից կատարված ճշտումների արդյունքում հանգուցյալի հետ մերձավոր ազգական լինելու հանգամանքը պարզվելուց հետո: Տվյալ քաղաքացիներից պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստի պատասխան չի պահանջվում:

6) ԱՀ մուտը թույլատրվում է նաև պաշտոնական այցերի դեպքում, ԱՀ պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաև Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերում:

Կարևոր է՝

Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող քաղաքացիների համար Արցախի Հանրապետության սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորում (նմուշառում) առայժմ չի իրականացվում՝ հաշվի առնելով տեղի լաբորատորիայի սահմանափակ հնարավորությունները:

Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձինք պարտավոր են ենթարկվել սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող անձնակազմերի հրահանգներին՝ կորոնավիրուսային պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով: Անցակետերում բժշկական անձնակազմը կատարում է առողջական վիճակի նախնական զննություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից ախտահանվում են տրանսպորտային միջոցները, ոստիկանության անձնակազմն իրականացնում է համապատասխան ստուգումներ:

Հավելյալ խնդիրներից խուսափելու նպատակով Արցախ կատարելիք Ձեր այցը պլանավորեք սահմանված ընթացակարգերի պահպանմամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica