close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 76 մարդ է բուժվում

Առողջապահություն

9 Հուլիսի 2020, 15:20
 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 76 մարդ է բուժվում

Հուլիսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5492 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4138 նմուշառման հետազոտություն, հուլիսի 8-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1028 քաղաքացի, նրանցից 277-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 334 բնակիչ։ 45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք;

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica