close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մահացել է Կոտ-դ'Իվուարի վարչապետ Ամանդո Գոն Կուլիբալին

Աշխարհ

9 Հուլիսի 2020, 15:00
 Մահացել է Կոտ-դ'Իվուարի վարչապետ Ամանդո Գոն Կուլիբալին

Մահացել է Կոտ-դ'Իվուարի վարչապետ Ամանդո Գոն Կուլիբալին. այս մասին տեղեկացնում է BBC News-ը, նշելով՝ երկրի կառավարության 61-ամյա ղեկավարը որպես նախագահի թեկնածու ընտրվել էր իշխող կուսակցության կողմից։

Կուլիբալին պետք է առաջադրվեր նախագահի պաշտոնում հոկտեմբերին այն բանից հետո, երբ նախագահ Ալասան Օուաթարան հրաժարվեց առաջադրվել երրորդ ժամկետի համար:

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Գոն Կուլիբալին վերջերս էր վերադարձել Ֆրանսիայից, որտեղ երկու տարի բուժում էր ստանում՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

Ըստ երկրի նախագահի՝ պաշտոնյան կաբինետում անցկացվող ամենշաբաթյա հանդիպման ժամանակ իրեն վատ էր զգացել: Նա հոսպիտալացվել էր ու ավելի ուշ մահացել հիվանդանոցում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica