close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները հաքերներից․ Գևորգ Հայրապետյանը՝ «ֆիշինգի» մասին

Հասարակություն

9 Հուլիսի 2020, 12:05
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները հաքերներից․ Գևորգ Հայրապետյանը՝ «ֆիշինգի» մասին

Վերջին մեկ ամսում շատավցել են անձնական տվյալների հետ կատարվող այնպիսի գործողություններ, որոնք անօրինականության կասկածներ են առաջացնում՝ խոսքը արտահոսքի մասին է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը՝ մամուլի ասուլիսում։

Իբրև օրինակ նա նշեց, որ արտահոսք էր եղել և հրապարկվել կորոնավիրուսից մահացած անձանց ցուցակները, բացի այդ ադրբեջանական «Ռեյնջեր» հաքերական խումբը կարողացել էր ձեռք բերել և հրապարակել Հայստանում կորոնավիրուսով հիվանդ անձանց տվյալները։

Եվ երբ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը փորձել է ճշտել արտահոսքի պատճառը, էլեկտրոնային առողջապահական համակարգի օպերատորը վստահեցրել է, որ համակարգը հաքերային հարձակման չի ենթարկվել։

Այստեղից եզակացրել են, ոչ խնդիրը ոչ թե անձնական տվյալների համակարգերի տեխնիկական անվտանգությունն է, այլ  կազմակերպչական հարցեր, այսինքն,  մարդիկ, ովքեր հասանելիություն ունեին այս տվյալներին, ինչ-որ փուլում գուցե սխալ են թույլ տվել, ճիշտ չեն պաշտպանել իրենց էլեկտրոնային հարթակները։

«Այս դեպքում առերևույթ գործ ունենք «ֆիշինգի» հետ․ սա նշանակում է չարամիտները՝ հաքերները, կեղծ նամակներ ու կայքեր օգտագործելու միջոցով ստանում են հասանելիություն մարդկանց իրական էլեկտրոնային փոստերին և պրոֆիլներին սոցիալական ցանցերում և կարողանում են հասանելիություն ստանալ այդ հարթակների բովանդակությանը՝ նամակներ, էլեկտրոնային գրագրություն, անձնական զգայուն տվյալներ և այն»,-ասաց Գևորգ Հայրապետյանը։

«Ֆիշինգ» է կոչվում, որովհետև սա նման է ձկնորսության, որ կարթը գցում են և սպասում՝ երբ մարդը խայծը կուլ կտա և կզոհի իր անձնական տվյալները։

Իբրև օրինակ նա նշեց դեպքերը, երբ DHL փստային ծառայությունից նամակ էր գալիս, որ՝ մտեք, ստուգեք, հավաքեք ձեր գաղտնաբառը, բայց դրանք ակնհայտ խայծեր էին։

Կան նաև տարբեր հայտնիների դեմքերով առաջարկություններ, որոնք ուղղվում են մարդկանց՝ ֆեյսբուքյան հաշիվները կոտրելու նպատակով․ Սերժ Թանկյանի, Քիմ Քարդաշյանի, Արմեն Ջիգարխանյանի և բազմաթիվ այլ հայտնիների նկարներով․ «Սրանք ակնհայտ կեղծ էին և նպատակ ունեին գողանալ մարդկանց ֆինանսական միջոցները»։

Ընդհանրապես, մասնագետները  խորհուրդ են տալիս լավ գաղտնաբառ ընտրել, ավելի պաշտպանված, սիմվոլների համակցությունը մեծ լինի, լինեն տառեր, թվեր և այլն։ Բայց «ֆիշինգի» դեպքում անգամ գաղտնաբառի ուժեղ լինելը չի ապահովագրում զոհ դառնալուց․ մարդը կարող է ստանալ էլեկտրոնային նամակ, որում գրված լինի, որ իր ֆեյսբուքյան էջում որևէ խնդիր կա, կարող է էջը ապաակտիվանալ, դրա համար անհրաժեշտ է մտնել և հավաքել  գաղտնաբառն ու մուտքանունը, որ նման խնդրից խուսափեն։

Երբ մարդիկ մտնում են, որ հավաքեն, իրականում ֆեյսբուքի էջի նման էջ է, բայց վերևում հասցեն որ նայեն, կտեսնեն բացարձակ այլ հասցե։ Սա նշանակում է, որ մարդն ինքնակամ իր գաղտնաբառը տալիս է, ինչքան էլ դա բարդ լինի։

Լինում է՝ երբ մարդիկ ստանում են նամակ, որ իրենց որևէ հեռու հարազատ բարեգործ մահացել և մեծ ժառանգություն է թողել, դրա համար պետք է մտնել և լրացնել գաղտնաբառն ու մնացած տվյալներ․ սա ևս անձնական տվյալները գողանալու մեխանիզմ է։

Այս ամենի պատճառով մարդը մի կողմից՝ կորցնում է իր գաղտնաբառը, մուտքանունը և էջը, մյուս կողմից՝ հաքերները հասանելիություն են ստանում այդ էջում պահվող տվյալներին։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica