close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԱԱԾ սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրեական գործ

Իրավունք

9 Հուլիսի 2020, 16:11
 Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԱԱԾ սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրեական գործ

2020 թ.առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից բացահայտվել է կեղծ կամ այլ անձանց պատկանող փաստաթղթերի օգտագործմամբ պետական սահմանի ռեժիմի խախտման 26 դեպք: Այս մասին հաղորդագրություն է տարածռլ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը․

«Անցման կետերից դուրս բացահայտվել է պետական սահմանի խախտման 5 դեպք, որի արդյունքում ձերբակալվել է 7 սահմանախախտ, ինչպես նաև բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 25 դեպք (56 անձ):

Սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրեական գործ, որից 8-ը` նախնական օպերատիվ տեղեկատվության իրացման արդյունքում, 2-ը՝ պետական սահմանի խախտման փաստերով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 367 անձ:

Տեղի է ունեցել սահմանային ներկայացուցչական հանդիպում` վրացական կողմի հետ:

Իրականացվել են մեծածավալ աշխատանքներ` զինծառայողների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Մասնավորապես, պետական սահմանի հյուսիսային տեղամասում շահագործման են հանձնվել նորակառույց սահմանապահ ուղեկալ և սպայական բնակարաններ, բարեկարգվել է պետական սահմանի պահպանության նշանակության 5,5 կմ երկարությամբ սահմանային ճանապարհ: ՀՀ պետական սահմանի հարավային տեղամասում մեկնարկել են կապիտալ շինարարական և ինժեներական աշխատանքներ, որոնց շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել  սահմանապահ 1 ուղեկալ,  կառուցել նոր սպայական բնակարաններ, ինչպես նաև  բարեկարգել  սահմանային ճանապարհների ցանցը` պետական սահմանի ողջ երկայնքով»,- ասված է հաղորդագրության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica