close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Վահան Ավետիսյանը

Հասարակություն

9 Հուլիսի 2020, 13:10
 ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Վահան Ավետիսյանը

Սույն թվականի հուլիսի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստում  ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Ավետիսյանը:

Վահան Ավետիսյանը ծնվել է 1959թ.՝ Երևանում: 1981թ. ավարտել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1981թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում՝ սկզբում ինժեներ, այնուհետև` կրտսերից մինչև առաջատար գիտաշխատող:

Վահան Ավետիսյանը 1989թ. Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի «Տեսական մեխանիկայի» մասնագիտացված խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Մանիպուլյացիոն ռոբոտների տրանսպորտային շարժումների օպտիմալ ղեկավարումը» թեմայով: 2003թ. նույն մասնագիտացված խորհրդում պաշտպանել է դոկտորական  ատենախոսությունը՝ «Մեխանիկական համակարգերի դիրքավորման օպտիմալ և սուբօպտիմալ ղեկավարումը» թեմայով: 2009թ. Վահան Ավետիսյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

2004-2009թթ. դասախոսել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի օպտիմալ կառավարման և մոտավոր մեթոդների ամբիոնում որպես դոցենտ: 2014թ-ից ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր է:

1992–2008թթ. Վահան Ավետիսյանը եղել է ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների ղեկավար, 2008-2009թթ.՝ Ֆրանսիայի (ք.Նիս) Ինֆորմատիկայի և ավտոմատացման ազգային հետազոտությունների ինստիտուտում և ԱՄՆ Իլինոյսի համալսարանում՝ հրավիրված հետազոտող:

Վահան Ավետիսյանի գիտական հետազոտությունները վերաբերում են դինամիկական համակարգերի, այդ թվում մանիպուլյացիոն ռոբոտների, օպտիմալ և սուբօպտիմալ ղեկավարմանը, օպտիմալ փնտրման խնդիրներին և բախումից խուսափող դինամիկական օբյեկտների օպտիմալ ղեկավարումների կառուցմանը: Նա ավելի քան 80 գիտական հրապարակումների հեղինակ է: «Оптимальное управление электроприводами промышленных роботов» մենագրության և «Վարիացիոն հաշիվ և օպտիմալ կառավարում» դասագրքի համահեղինակն է: Վահան Ավետիսյանի ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում «Տեսական մեխանիկա» մասնագիտությամբ պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն:

Վահան Ավետիսյանը Տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ է, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի 047  մասնագիտական խորհրդի անդամ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica