close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՀԿ-ն ընդունել է կորոնավիրուսի՝ օդային միջոցով տարածման վերաբերյալ հավելյալ փաստեր

Աշխարհ

8 Հուլիսի 2020, 23:03
 ԱՀԿ-ն ընդունել է կորոնավիրուսի՝ օդային միջոցով տարածման վերաբերյալ հավելյալ փաստեր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի օրն ընդունել է կորոնավիրուսի՝ օդային միջոցով տարածման վերաբերյալ հավելյալ փաստեր. Ամերիկայի Ձայն-ի փոխանցմամբ՝ հայտնում է Yerkir.am-ը:

Դրանից առաջ մի խումբ գիտնականներ համաշխարհային առողջապահական մարմնին կոչ են արել թարմացնել իր ուղեցույցները՝ հիվանդության տարածման վերաբերյալ:

ԱՀԿ-ը նախկինում ասել էր, որ COVID-19 շնչառական ուղիներով տարածում է վիրուսը հիմնականում վարակված մարդու քթից և բերանից արտադրված փոքրիկ կաթիլների միջոցով: Բայց երկուշաբթի օրը «Կլինիկական ինֆեկցիոն հիվանդություններ» ամսագրում հրապարակված բաց նամակում 32 երկրների 239 գիտնականներ հայտնել են, որ վիրուսային մասնիկները կարող են վարակել մարդկանց, երբ նրանք շնչում են վիրուս պարունակող օդը: Գիտնականները հորդորում են, որ ԱՀԿ-ը թարմացնի իր ուղեցույցները:

Ելույթ ունենալով Ժնևում երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում ՝ ԱՀԿ վարակի կանխարգելման և վերահսկման ոլորտի ղեկավար Բենեդետա Ալեգրանզին ասաց, որ նախկինում առկա էին կորոնավիրուսի օդային փոխանցման վերաբերյալ ապացույցներ, որոնք սակայն կարիք ունեին ավելի շատ հստակեցման:

ԱՀԿ-ի ցանկացած փոփոխություն կարող է ազդել սոցիալական հեռավորության գործոնի և սահմանված հեռավորության ուղեցույցների վրա: Այն այսօր կազմում է 1 մետր (3.3 ոտնաչափ): Կառավարությունները, որոնք ապավինում են կառույցի խորհուրդներին իրենց քաղաքականությունը մշակելիս, կարող է ստիպված լինեն ևս վերանայել հանրային առողջապահական իրենց միջոցառումները, որոնք ուղղված են վիրուսի տարածման կանխարգելմանը:

ԱՀԿ ասում է, որ կառույցը առաջիկա օրերին կհրապարակի տեղեկություն, որը կամփոփի վիրուսի փոխանցման ռեժիմների վերաբերյալ ուղեցույցները: Այն կներառի ոչ միայն սոցիալական հեռավորության, այլ նաև այլ դրույթներ ներառյալ դիմակների կրումը:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica