close
Եղանակը Երևանում
5 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանի և ՍԴ նախկին երեք դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի. Ռուբեն Ռուբինյան

Քաղաքական

8 Հուլիսի 2020, 22:38
 ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանի և ՍԴ նախկին երեք դատավորների դիմումն ընդդեմ Հայաստանի. Ռուբեն Ռուբինյան

ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։ Այս մասին տեղեկացնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր որոշել է չկիրառել միջանկյալ միջոց, որ պահանջել էին Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանը և երեք անդամները երկրի Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ:

Եվրադատարանի հաղորդագրության համաձայն՝ «Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվորներն ակնկալում էին, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից կպահանջի սառեցնել սահմանադրական փոփոխությունները, որոնցով Թովմասյանն ազատվել է ՍԴ նախագահի, իսկ մյուս երեք հայցվորները՝ դատավորների պաշտոններից:

«Եվրադատարանն այսօր որոշել է մերժել հայցվորների վերոհիշյալ պահանջը որպես Դատարանի՝ միջանկյալ միջոցին վերաբերող 39-րդ կանոնի կիրառման շրջանակից դուրս գտնվող, քանի որ այն չի պարունակում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված որևէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ»,- ասված է ՄԻԵԴ հաղորդագրությունում:

Նշենք, որ Ազգային ժողովում սահամանադրության փոփոխությունների ընդունումից հետո Հրայր Թովմասյանը եւ Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:  Նրանք, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներին, պնդում են, որ իրենց իրավունքների խախտում է տեղի ունեցել ու պահանջում են կառավարությանը պարտավորեցնել որոշակի գործողություններ կատարել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica