close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարությանը թվում է՝ ծածկադմփոց անելով մոռացության են մատնելու իրենց ապօրինությունները․ ՀՀԿ ֆլեշմոբը կառավարության դիմաց

Քաղաքական

7 Հուլիսի 2020, 15:24
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կառավարությանը թվում է՝ ծածկադմփոց անելով մոռացության են մատնելու  իրենց ապօրինությունները․ ՀՀԿ ֆլեշմոբը կառավարության դիմաց

Մեր կառավարությանը թվում է, որ ծածկադմփոց անելով, հնչեղ թեման այլ թեմայով փոխարինելով՝ հնարավորություն են ունենալու մոռացության մատնել իրենց կոռուպցիոն սկանդալային պատմությունները, ապօրինությունները՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բողոքի ակցիա՝ ֆլեշմոբ, է իրականացնում Կառավարության շենքի դիմաց, որով ակնարկում է իշխանության մասնակցությունը ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքին:

«Մենք այս ակցիայով հիշեցնում ենք, որ չի հաջողվելու մոռացության մատնել: Մեզ համար կարծես սովորական է դարձել, որ բռնաբարվում է Սահմանադրությունը, բարձրագույն իշխանությունները կապված են կոռուպցիոն գործերի հետ»,- ասաց նա:

Հարցին՝ տարբեր ակցիաներով կանդրադառնա՞ն այլ խնդիրների, Հայկ Մամիջանյանը պատասխասնեց. «Այս պահին մեր իշխանությունները փորձում են հնարավորինս երկար պահել արտակարգ դրությունը, որ ակցիաներ, հասարակական ընդվզումներ չլինեն: Ինչքան ուզում է՝ թող պահի պարոն Փաշինյանը և իր մսուր-մանկապարտեզ դարձած Ազգային ժողովն արտակարգ դրությունը, մենք նման ակցիաներով միշտ հիշեցնելու ենք իշխանություններին իրենց իրական դեմքը»:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica