close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահակաշվիլին հայտարարել է, որ Թրամփը տառապում է դեմոֆոբիայով

Աշխարհ

7 Հուլիսի 2020, 15:25
 Սահակաշվիլին հայտարարել է, որ Թրամփը տառապում է դեմոֆոբիայով

Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վախերի մասին: Այդ տեղեկությունը Վրաստանի նախկին նախագահը հայտնել է «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում: Տեսանյութը հրապարակվել է նաև YouTube-ում. տեղեկացնում է yerkir.am-ը:

Այդ թեմայով խոսակցությունը սկսվել է հաղորդավարի հարցից, թե ո՞ր քաղաքական գործիչը կամ առաջնորդ է հանդիպման ժամանակ նախընտրում համբուրել կամ գրկախառնվել:

Երբ խոսք է գնացել Թրամփի մասին, Սահակաշվիլին հիշեցրել է, որ անձամբ է ճանաչում ԱՄՆ նախագահին, և որ նա տարօրինակ ֆոբիա ունի` հանդիպման ժամանակ վախենում է զրուցակիցների ձեռքը սեղմել:

«Թրամփը նույնիսկ չի սիրում ձեռքսեղմումները: Իմ ձեռքը սեղմել է, իհարկե: Նա դեմոֆոբ է` այդպիսի եզրույթ կա: Այդ պատճառով նա հիմա ասում է` ես ձեզ ասում էի, արդեն վաղուց էի ասում, որ հարկավոր չէ միմյանց ձեռք սեղմել (նկատի ունի համաճարակի պարագան- yerkir.am)»,- պատմել է Սահակաշվիլին:

Նշենք, որ Սահակաշվիլին սխալ եզրույթ է կիրառել: Դեմֆոբիան մարդկանց մեծ հավաքների նկատմամ վախն է: Իսկ այլ մարդկանց հետ շփումների, ձեռքով դիպչելու  վախը կոչվում է գապտոֆոբիա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica