close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպք չունենք․ Թորոսյան

Տեսանյութ

7 Հուլիսի 2020, 14:46
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպք չունենք․ Թորոսյան

Ընդհանրապես, աշխարհում էլ այս ակադեմիական դեբատը շարունակվում է՝ արդյո՞ք լինում են կրկնակի վարակման դեպքեր, թե՞ ոչ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսում պատասխանելով հարցին՝ ունե՞նք կրկնակի վարակման դեպքեր և արդյո՞ք տվյալներ կան, թե որքանով է հավանական նորից կորոնավիրուսով վարակվելը բուժվելուց հետո։

«Մենք նման արձանագրված դեպք, ամեն դեպքում, չունենք։ Այդ արձանագրումները, կարծում եմ, պետք չէ դիտել միայն երկրի մասշտաբով, այլ պետք է մի շարք միջազգային հետազոտական աշխատանքների շրջանակներում դիտել։ Այս կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ, և այս հարցի պատասխանը քանի դեռ չունենք, նաև այդ կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չունենք»,-ասաց նա։

Թորոսյանը, սակայն, նկատեց, որ, չունենալով այդ պատասխանը, մենք պետք է զգույշ լինենք, որ եթե նույնիսկ վարակվել և լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի։

«Իհարկե, մենք հույս ունենք, որ դա այդպես կլինի, և բոլոր վարակված քաղաքացիները չեն վարակվի կամ եթե նույնիսկ վարակվեն, ապա մյուս հիվանդությունների նման՝ երկրորդ անգամը թեթև կտանեն, բայց քանի դեռ այդ ապացուցողական բազան չկա, մենք մեզ երաշխավորված չենք կարող համարել։ Այդ ապացուցողական բազայի զարգացմանը զուգընթաց մենք և կտեսնենք, և կհայտարարենք դրա մասին, սակայն կարող եմ զուգահեռ անցկացնել այլ սուր շնչառական վարակների հետ, որոնք երկարատև իմունիտետ չեն առաջացնում, օրինակ՝ գրիպը»,- ասաց նախարարը։

Նա նաշեց, որ 1 273 թեստերից ունեցել ենք 349 հաստատված դեպք, դեպքերի թիվը կրկին ցածր է և հավասար է կիրակի օրվա թվերին․ «Այս ցածր տոկոսը պայմանավորված է կատարված թեստերի քիչ թվով, իսկ քիչ թիվը պայմանավորված է կիրակի և երկուշաբթի օրերով»։

Նախարարի դիտարկմամբ՝ որոշ ժամանակ է  երկուշաբթի օրերին դիտում ենք ցածր թվեր, որովհետև շաբաթը նոր է սկսում և երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի օրերին  թվերը նոր մեծանում են և դառնում են մեր հնարավոր մաքսիմալ հնարավորությանը համատասխան, այսինքն՝ մոտ 2 500 թեստին համապատասխան։

Մահճակալային ֆոնդը, նրա խոսքով,  մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում, որոնք, ազատվելով, նորից արագ զբաղեցվում են։

«Մենք այդ գործընթացը արդեն երկար ամիսներ շարունակում ենք, չնայած որ մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է, և նաև նոր հիվանդանոցներ ենք ունենալու, որոնք միանալու են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica