close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը

Քաղաքական

7 Հուլիսի 2020, 17:43
 Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը

Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին:

ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումները, ուսումնասիրվել են համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում համագործակցության ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Քննարկվել է նաեւ միջազգային խաղաղության եւ կայունության պահպանման առաքելություններին Հայաստանի շարունակական մասնակցության, ստեղծված իրավիճակում հերթափոխների իրականացման ընթացքը։

Պաշտպանության նախարարը ներկայացրել է զինված ուժերում COVID-19-ի դեմ պայքարի եւ տարածման կանխարգելման միջոցառումները, ինչպես նաեւ համավարակի պայմաններում ամառային զորակոչի կազմակերպման ընթացը։

Տիկին դեսպանը նշել է, որ ուրախ է հանդիպել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ քննարկել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների փոխադարձ շահերին ու մտահոգություններին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica