close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նույնասեռ հարաբերություններ, մաստուրբացիա վաղ տարիքում՝ ԱՀԿ չափորոշիչները ՀՀ մտցնելը մի քանի ճակատով հարձակման բաղադրիչ է․ ծնողներ

Քաղաքական

7 Հուլիսի 2020, 13:07
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նույնասեռ հարաբերություններ, մաստուրբացիա վաղ տարիքում՝ ԱՀԿ չափորոշիչները ՀՀ մտցնելը մի քանի ճակատով հարձակման բաղադրիչ է․ ծնողներ

Միաժամանակ հարձակում է գնում մի քանի ճակատներով՝ դպրոցական ծրագրերի փոփոխություն՝ հայագիտական առարկաների նվազեցում, հարձակում եկեղեցու վրա, հնարավոր պատվաստումների գերագույն վտանգ, սեռական խեղված դաստիարակություն՝ Լանզարոտեի կոնվենցիայով՝ ըստ Yerkir.am-ի մտահոգություն հայտնեցին մի խումբ ծնողներ և մանկավարժներ մամուլի ասուլիսում։

Նրանք նշեցին Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափորոշիչները այս ոլորտում, որոնք կիրառելը, նրանց կարծիքով, Ցեղասպանության պես մի բան է․ «0-4 տարեկան երեխաներ․ սեփական մարմին, հղիություն, սեփական մարմնին դիպչելիս հաճույքի զգացում, մաստուրբացիան վաղ տարիքում, սեփական մարմնի և սեռական օրգանների ուսումնասիրում, 4-6 տարեկան՝ ֆիզիկական հաճույք, շոյանքները և ֆիզկական շփումը որպես սիրո դրսևորում, «այո» և «ոչ» ասելու կարողություն, սեփական  մարմնին հաճելի և տհաճ զգացողություններ, սեռական կողմնորոշումներ, սեռական հաճույքներ, նույն սեռի նկատմամբ սեր և ընկերություն, նույնասեռ հարաբերություններ, բռնություն, բոլոր տիպի հարաբորությունները համարվում են նորմալ, 6-9 տարեկան երեխաներ՝ մարմնի փոփոխություն, կին և տղամարդ, գենդերային ինքնություն, բեղմնավորման տարբեր տեսակներ, սեքսը համացանցում, սեռական կյանքի դրական ազդեցությունն առողջության և բարեկեցության վրա, սեռական և գենդերային դերեր և այն»։

Մանկավարժ, արվեստաբան Լիլիթ Մարգարյանը խորհուրդ տվեց բոլոր ծնողներին գտնել և կարդալ Լանզարոտեի կոնվենցիան, անգամ այն ծնողներին, որոնք, լինելով մանկավարժ, գտնում են, որ ապահովագրված ենք բոլոր վտանգներից։

«Համոզված եմ, որ հայ ազգը ոտքի կկանգնի, իսկ եթե հանկարծ սա հաջողվի ներմուծել դպրոց, բերելու է նրան, որ ունենալու ենք 3 տարեկանից սեռականացված սերունդ։ Ժամանակն է սթափվելու եւ իրերը իրենց անուններով կոչելու,-ասաց նա։

Նրանց համոզմամբ, եթե այս ամենը ներմուծվի մեր առօրյա, կունենանք կործանված  պետականություն, կհանգենք եվրոպական որոշ երկրներում ի հայտ եկած խնդրին, երբ ծնողը չի կարողանում միջամտել իր երեխայի կյանքին․ «Այդ օրենքները սահուն կերպով ներմուծում են մեր կյանք»։

«Որպես մայր եւ որպես բժիշկ գտնում եմ, որ Լանզարոտի կոնվենցիան վտանգավոր է, քանի որ մենք ունենալու ենք ծնելիության կտրուկ նվազում, իսկ մենք պատերազմող երկիր ենք։ Սա պետական անվտանգության լրջագույն սպառնալիք է»,- ասաց «Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանը։

Նա շեշտեց, որ պետական կառույցը դաստիարակության միջոցով խեղում է երեխային։

«Մենք վերջերս ունեցանք դեպք, երբ 11 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետությունում ակտիվորեն գործող պիղծ գոմիկների ՀԿ-ի անդամ էր դարձել եւ երբ հայրը փորձել էր հետ պահել երեխային, հորը դատի էին տվել և կանչել  ոստիկանություն։ Փոխանակ երեխային պղծողները դատապարտվեն, հոր հետեւից են ընկել։ Հասկանո՞ւմ եք, որ վաղը այդ հոր տեղում կարող է լինել ձեզնից յուրաքանչյուրը»,-ասաց նա։

Մարինա Խաչատրյանը մտահոգություն հայտնեց, որ ծնողներին զրկելով երեխայի վրա ազդեցությունից, աստիճանաբար այլ խնդիրներ ևս  առաջանալու են․ օրինակ, պատվաստումները դարձնելու են հարկադիր և երբ ծնողը չցանկանա թույլ տալ, որ իր երեխային պատվաստեն վտանգավոր այդ պատվաստանյութով, հայտարարելու են, որ ծնողը բռնանում է երեխայի սահմանադրական իրավունքի վրա և երեխային տանելու են ապաստարաններ։ Նա նկատեց, որ հենց այս պահին ապաստարանները կառուցվում են, իսկ Արսեն Թորոսյանը, իր տեղեկություններով, օրենք է բերելու, որ պատվաստումները դարձնեն հարկադիր։

«Կորոնավիրուսի անվան տակ բոլորիս պատվաստելու են։ Մի քանի անգամ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ հակապատվաստումայինի քարոզ անողներին դատելու ենք, նաեւ  այն մարդկանց, ովքեր չեն ուզում պատվաստվել։ Այսինքն՝ ուզենք, թե չուզենք, բոլորիս պատվաստելու են»,-հայտարարեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica