close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չի բացառվում արգելքի սահմանումը TikTok հավելվածի համար. Պոմպեո

Քաղաքական

7 Հուլիսի 2020, 15:31
 Չի բացառվում արգելքի սահմանումը TikTok հավելվածի համար. Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարությամբ է հանդես եկել, նշելով՝ ԱՄՆ-ն «քննարկում է» չինական սոցիալական ցանցերի, այդ թվում՝ TikTok-ի համար արգելքի սահմանման հնարավորությունը. հայտնում է Reuters-ը՝ Fox News-ին հղումով։ 

Նա, մասնավորապես, նշել է. «Ես չեմ ուզում առաջ անցնել նախագահից (Դոնալդ Թրամփ), բայց սա այն է, ինչ մենք քննարկում ենք»։

Հիշեցնենք՝ ԱՄՆ օրենսդիրներն ավելի վաղ մտահոգություն էին հայտնել այն կապակցությամբ, թե ինչպես է TikTok-ը մշակում օգտատերերի տվյալները: Մասնավորապես, նրանք մտահոգված են Չինաստանի օրենքներով, որոնք տեղական ընկերություններից պարտավորեցնում են համագործակցել Չինաստանի հետախուզական ծառայությունների հետ:

Պոմպեոյի հայտարարությունը համաշխարհային խոշորագույն տնտեսությունների միջև պայքարի շարունակությունն է. այն սկսվել էր գրեթե երկու տարի առաջ առևտրային պատերազմով ու սրվել էր Չինաստանի իշխանությունների գործողություններով Հոնկոնգում, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի բռնկմամբ։

Նշենք՝ավելի վաղ չին-հնդկական սահմանին տեղի ունեցած հակամարտության պատճառով Նյու Դելին ևս արգելել էր TikTok-ը ու դրա հետ միասին՝ ևս 58 չինական հավելված։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica