close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ Բրիտանիան «Մագնիտսկիի գործով» պատժամիջոցներ է սահմանել 25 ռուսաստանցիների դեմ

Աշխարհ

7 Հուլիսի 2020, 16:10
 Մեծ Բրիտանիան «Մագնիտսկիի գործով» պատժամիջոցներ է սահմանել 25 ռուսաստանցիների դեմ

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարություն է տարածել այն մասին, որ ՌԴ 25 քաղաքացիների նկատմամբ անհատական պատժամիջոցներ են սահմանցել, որոնք, ըստ Լոնդոնի, առնչություն են ունեցել «Մագնիտսկիի գործի» հետ. այս մասին նշվում է կառավարության տեղեկատվության կայքում։ 

Նշվում է՝ ցուցակում 25 մարդ է ընդգրկված, այդ թվում՝ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրկինինը, գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը, ՌԴ ՆԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Անիչինը և մոսկովյան դատավոր Ալեքսեյ Կրիվորուչկոն:

Ցուցակում ընդգրկված բոլոր անձանց արգելվում է մուտք գործել Մեծ Բրիտանիա, բացի այդ նրանց ակտիվները սառեցվում են, նրանց չի թույլատրվում բիզնեսով զբաղվել այդ երկրում: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնում փաստաթղթի հրապարակումից անմիջապես հետո:

Հիշեցնենք՝ Սերգեյ Մագնիտսկին Hermitage Capital հիմնադրամի իրավաբանն է եղել, նա մահացել է 2009թ. նոյեմբերի 16-ին Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանում։


Երկիր եւ լինելութիւն
6 Օգոստոսի 2020, 13:20 Երկիր եւ լինելութիւն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica