close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վազելով գալիս են՝ համոզված, որ վարակվել են կորոնավիրուսով․ բժիշկ-հոգեթերապևտի հաճախորդներն ավելացել են

Տեսանյութ

6 Հուլիսի 2020, 21:11
 Վազելով գալիս են՝ համոզված, որ վարակվել են կորոնավիրուսով․ բժիշկ-հոգեթերապևտի հաճախորդներն ավելացել են

Վախի զգացողություն, տագնապ, խուճապ է առաջանում, մարդիկ վազելով սենց գալիս են՝ համոզվածությամբ, որ իրենք վարակվել են կորոնավիրուսով, ստիպված ենք լինում հոգեբանական զննություն կատարել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց բժիշկ-հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու Սերգեյ Ղասաբյանը։

Նա և գործընկերներից ամեն մեկը ամեն օր առնվազն երկու այցելու ունենում են, որոնք վախենում են, որ վարակվել են։ Հիմնականում  30-45 տարեկաններ են և առավելապես՝ կանայք։

««Նևրոզ» անունը չենք տալիս, կոչվում է «պոստտրավմատիկ սթրեսային խանգարում»։ Կա՛մ զուտ մարդկային բնավորության գծերով է պայմանավորված՝ լարված բնավորություն ունեն, կա՛մ կենտրոնացած են իրենք իրենց վրա և ամեն փոքր բան կարող է իրենց մոտ կասկած առաջացնել, որ կորոնավիրուս է․ գնում են, ստուգվում են, նորմալ է»,-ասաց բժիշկ-հոգեթերապևտը։

Քանի որ կորոնավիրուսի ստրուկտուրան բարդ է, վակցինան գտնելը դժվար, դրա դեմ պայքարելը հեշտ չէ ամբողջ երկրագնդի մասշտաբով, հետևաբար մարդկանց մոտ տագնապ է առաջանում՝ բացատրեց Սերգեյ Ղասաբյանը։ Մյուս կողմից էլ, մարդիկ չեն ուզում հավատալ, որ կվարակվեն, կհիվանդանան, նաև դժվար է երկար ժամանակ անընդհատ տանը մնալ՝ անհրաժեշտություն ունեն դուրս գալու, մարդկանց հետ շփվելու․ այստեղից էլ առաջանում է հակասությունը։

«Առանց այն էլ հիվանդանալու վտանգը մարդկանց խոցելի է դարձնում, գումարած այդ լարվածությունը՝  նորից վատանում են։ Մեզ մոտ շատ մարդիկ իրականում գալիս են նևրոզների ախտանիշներով․ լարվածություն, սպասողական վիճակ, անընդհատ կենտրոնացած սեփական մարմնից եկող խնդիրների վրա, որովհետև կասկածում են՝ գուցե կորանավիրուս է»,-ասաց Սերգեյ Ղասաբյանը։

Երբեմն  ծանր արտահայտված դեպքեր են լինում, երբ մարդը մահվան վախի զգացողություն է ապրում։

«Հայկական խասիաթով՝ մինչև դանակը ոսկորին չի հասնում, մարդիկ չեն էլ գալիս։ Բայց արդեն մեկ անգամ նևրոզով հիվանդացած մարդը շատ խոցելի է և նախապես գալիս են խորհրդատվություն անցկացնելու, համոզում ենք, որ ամեն ինչ նորմալ է և բացատրում»,-ասաց բժիշկ-հոգեթերապևտը։

Նա հաստատեց, որ ցանկացած հիվանդություն՝ ասթմա, թոքաբորբ, սրտանոթային խնդիրներ ավելի են սրվում, երբ մարդը հիվանդանում է կորոնավիրուսով։

Այս պատճառով էլ, Սերգեկ Ղասաբյանի համոզմամբ, սեփական ուժերով գրեթե անհնար է ազատվել վախի, տագնապի զգացողությունից, դա տասնապատիկ ավելանում է․ պետք է կա՛մ հոգեբանի հետ  առաջնահերթ կոնսուլտացիա անցկացնել, կա՛մ էլ թեսթ անել, որպեսզի խաղաղվեն։

Երկրի իշխանությունների հակասական արտահայտությունները այս թեմայով, բժիշկ-հոգեթերապևտի խոսքով, նպաստում են սթրեսի ավելացմանը․ «Պարզ է, որ այն մարդը, որ առանց  որևէ բանի էլ անընդհատ ջղայնացած է, նյարդայնացած է, այդ արտահայտություններից մտածում է՝ այս բանը չեն անում, այն բանը չեն անում, տոկոսը մեզ մոտ բարձր է․․․ և ավելի խոցելի են դառնում»։

Համավարակի տարածման սկզբնական շրջանում մարդկանց վիրուսի վտանգավորության մասին ճշմարտությունը չասելը, Սերգեյ Ղասաբյանի տեսանկյունից, երկակի կարելի է մեկնաբանել․ մի կողմից դրանք միջոցառումներ են, որ խուճախ չառաջանա, բայց մյուս կողմից՝ մարդկանց շրջանում արդեն տարածվում են խոսակցությունները, դրա համար էլ դժվար է ասել՝ ճշմարտությունը թաքցնելու հետևանքով տագնապի առաջացումը մեր՝ հայկական մենթալիտետի՞ց է, թե՞ ուղղակի ղեկավար անձանց արած սխալ արտահայտություններից։

«Դե, պատերացրեք՝ մարդը անորոշ վիճակում է և պաշտոնական ինֆորմացիան անընդհատ տարբեր է, հազար ու մի հոդվածներ կան՝ տարբեր կարծիքներով․․․ մարդիկ խառնաշփոթի մեջ են, դրա համար սեփական կարծիք չեն կարողանում կազմել»,-ասաց նա։

Իսկ այս պայմաններում բարդանում է նաև բուժող մասնագետի գործը։

«Երկու մարդ են գալիս ինձ մոտ, ամեն մեկը տարբեր տրամադրվածությամբ՝ նույն բանը ասում եմ, մեկն ընդունում է որպես վտանգ, մյուսն ասում է՝ չէ․․․ այսպիսի վիճակ է։ Ամենաճիշտ որակումն այստեղ «անորոշությունն» է»,-ասաց նա։

Անորոշությունը, նրա խոսքով, բոլորի մոտ է՝ հասարակության շրջանում, բժիշկների շրջանում․ «Տեսնում ես մի պրոֆեսոր ասում է՝ դիմակ հագնելը շատ սխալ բան է, մյուսը՝ չէ»,-նշեց նա։

Վարակի տարածմանը մեր երկրում նպաստում են մեր ադաթները՝ միասին հավաքվելը, հյուր գնալը, ընդունելը՝ ասաց բժիշկ-հոգեթերապևտը։  Իրենք՝ մասնագետները, նստում, համոզում են հատուկ մեթոդիկայով։ Հետո էլ, քանի որ մարդիկ սովորում են հոգեբանի մոտ գալը, ամեն կասկածի դեպքում վազում են, որ իրենց կասկածամտությունը չեզոքացնեն։

«Մարդիկ գալիս, բուժում  ենք նևրոզը հակասթրեասային միջոցառումներով, թեթևանում են, արդեն կորիզը ձևավորվում է՝ վստահ են դառնում․․․ ու հենց էս COVID-ի հարցը գլուխ է բարձրացնում, միանգամից ընկճվում են, տրամադրությունն ընկնում է, ներշնչում են և նորից հիվանդանում»,-ասաց բժիշկ-հոգեթերապևտը։

Ընդհանրապես, նա կարևորում է ընտանեկան փսիխոթերապիան, երբ կա՛մ ամուսիններն են միասին գալիս, կա՛մ մայրն ու երեխան, բայց Հայաստանում այդպիսի օրինակները քիչ են։

Սերգեյ Ղասաբյանն էլ պարզապես խորհուրդ է տալիս պահպանել ընդհանուր հիգիենիկ պրոցեդուրաները՝ ձեռքերն ախահանել, դիմակ կրել, պահպանել հեռավորություն, աշխատել տնից քիչ դուրս գալ, որովհետև և՛ մարդն ինքն է վտանգի ենթարկվում, և՛ ուրիշի առողջությունն է վտանգում։

Երկրի ղեկավարների՝ վարակը կանխարգելելու կոչերն անկատար են մնում, քանի որ, բժիշկ հոգեթերապևտի համոզմամբ, այդպիսի կոչեր պետք է անեն ամենաբարձր վստահելիություն ունեցող մարդիկ և պետք է ասեն, որ ամբողջ աշխարհում է դա ընդունված, միայն մեզ մետ չէ։ Մասսայական ներշնչանք կատարել, հոգեթերապևտներն, իհարկե, կարող են, բայց դա թույլատրված չէ, պարզապես պետք է գտնել վստահություն ներշնչող մարդկանց։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica