close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մաթեմատիկա» առարկայից ամենամեծ քննությանը ԿԳՄՍ նախարարը հետևել է Կապանում

Հասարակություն

6 Հուլիսի 2020, 12:43
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մաթեմատիկա» առարկայից ամենամեծ քննությանը ԿԳՄՍ նախարարը հետևել է Կապանում

46 քննական կենտրոններում այսօր տեղի է ունենում «Մաթեմատիկա» առարկայից ամենամեծ քննությունը՝ հայտնում է Yerkir.am-ը:

Հայտագրվածների ընդհանուր թիվը 5 412 է:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ այցելել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ անցկացվում է մաթեմատիկայի միասնական քննություն:

«Քանի որ այսօր ծանրաբեռնված օր է, որոշեցի այն անցկացնել ամենահեռավոր համայնքում, որտեղ միասնական քննություններ են անցկացվում: Պետք է նշեմ, ամեն ինչ շատ լավ կազմակերպված է: Այստեղ՝թիվ 6 հիմնական դպրոցում, նույնպես պահվում են բոլոր համաճարակային կանոնները, սոցիալական հեռավորությամբ կանգնած են դիմորդները, իսկ ծնողները ինքնակազմակերպված սպասում են երեխաներին»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը մտավ քննասենյակներ, զրուցեց դիմորդների հետ։ Հայաստանը ՏՏ ոլորտում ամենամեծ ցուցանիշն ունի կանանց և աղջիկների ներգրավվածությամբ՝ նկատեց Արայիկ Հարությունյանը:

Կապանի թիվ 6 դպրոցում այս տարի 3 առաջին դասարան կբացվի՝ տեղեկացրեց դպրոցի տնօրինության ներկայացուցիչը․ նախորդ տարի հարակից դպրոցում եղել է  առաջին դասարան ընդունվող 103 հոգի, իրենց մոտ՝ 49-ը, սակայն այս տարի առաջին դասարանցիների թիվը մեծացել է:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջին դասարանների աշակերտների ընդունելության համար էլեկտրոնային գրանցման քաղաքականությունը հավասար և մրցակցային հնարավորություններ է ստեղծել դպրոցների միջև: Նա նշեց, որ դպրոցը այս կերպ լրացուցիչ հնարավորություն է ստանում աշակերտներ ընդունելու, իսկ պետության կողմից հատկացված գումարները ներդրվում են դպրոցի զարգացման համար:

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica