close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հնդկաստանը և Չինաստանը զորքերը դուրս են բերել վիճելի տարածքներից

Աշխարհ

6 Հուլիսի 2020, 11:40
 Հնդկաստանը և Չինաստանը զորքերը դուրս են բերել վիճելի տարածքներից

Հնդկաստանը և Չինաստանը զորքերը դուրս են բերել սահմանին վիճելի տարածքներից, բայց դա, հավանաբար, վերաբերում է միայն Լադակխի տարածքում գտնվող Գալվան գետի հովտին: Այս տեղեկատվությունը տարածվել է երկուշաբթի օրը՝ NDTV հեռուստաալիքի կողմից:

«Հնդկական և չինական զորքերի փոխադարձ դուրսբերումը տեղի են ունեցել, բայց, ամենայն հավանականությամբ, դա սահմանափակվել է Գալվան գետի հովտով: Հնդկական և չինական զորքերի միջև ստեղծվել է բուֆերային գոտի», - մեջբերում է աղբյուրը։

Ըստ նրա՝ կողմերը նաև ապամոնտաժում են սահմանային գոտում կառուցված ժամանակավոր կառույցները և հեռանում են փաստացի վերահսկման գծից, որը բաժանում է Հնդկաստանը և Չինաստանը: Բայց աղբյուրը չի մանրամասնել, թե ինչ տարածությամբ են զինծառայողներն հեռացվել:

Զորքերի դուրսբերումը տեղի է ունեցել հունիսի 30-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հնդկական բանակի 14-րդ կորպուսի հրամանատար գեներալ Հարինդեր Սինգհի և Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի Հարավային Սինցզյան ռազմական շրջանի հրամանատար գեներալ Լյու Լինի միջև անցկացված խորհրդակցությունների ընթացքում: Հունիսի 6-ից ի վեր սա արդեն երրորդ նման հանդիպումն էր:

Լադակխում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ մայիսի սկզբին այնտեղ տեղի են ունեցել բախումներ, որոնց մասնակցում էին մոտ 250 չինացի և հնդիկ զինվորներ: Երկու կողմերից վիրավորվել է ավելի քան 100 մարդ:

Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը Լադակխի տարածքում գտնվող Գալվան գետի տարածքում նոր բախումներ էին սկսվել հնդիկ և չինացի զինվորականների միջև: Ըստ հնդկական բանակի աղբյուրների ՝ հրազեն չի օգտագործվել, սակայն կողմերը մահակներ են օգտագործել: Առնվազն 20 հնդիկ զինվոր զոհվել էր, վիրավորվել 76-ը: Հնդկական կողմը նաև պնդում է, որ բախումների հետևանքով զոհվել և վիրավորվել էին շուրջ 45 չինացի զինվորներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica