close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միքայել Մինասյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը մերժվել է. պաշտպան

Իրավունք

6 Հուլիսի 2020, 12:00
 Միքայել Մինասյանին կալանավորելու երկրորդ միջնորդությունը մերժվել է. պաշտպան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու հերթական միջնորդությունը մերժվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Միքայել Մինասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը։

Նա, մասնավորապես, գրել է. «Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը։

Նշված միջնորդության մասին դեռեւս առիթ կունենանք խոսել։ Կարող եմ ասել միայն, որ այն ավելի ապօրինի եւ անհիմն էր, քան նախորդ միջնորդությունը։

Սպասվու՞մ են, արդյոք, Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություններ։ Համոզված եմ, որ այո։

Արդյո՞ք դրանք կլինեն ավելի ապօրինի եւ անհիմն, քան նախորդ միջնորդությունները։ Նույնպես կասկած չունեմ։

Արդյո՞ք քննչական մարմինների հետ համատեղ Միքայել Մինասյանի վերաբերյալ տեսանյութեր պատրաստող հանրային հեռուստաընկերությունը եւ «Ազատություն» ռադիոկայանը երկրորդ անգամ անընդմեջ չեն լուսաբանի Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության մերժումն անհիմն եւ ապօրինի լինելու հիմքով։

Պատասխանը ցավալիորեն ակնհայտ է»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica