close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վարկի պատճառով հաշմանդամ երեխայի թոշակի վրա կալանք են դրել». բողոքի ակցիա ԿԲ-ի դիմաց

Հասարակություն

6 Հուլիսի 2020, 11:15
 ՏԵՍԱՆՅՈՒԹ.  «Վարկի պատճառով հաշմանդամ երեխայի թոշակի վրա կալանք են դրել». բողոքի ակցիա ԿԲ-ի դիմաց

«Ես այսօր միայնակ եմ կանգնած այստեղ, բայց իմ իրավիճակում  կան մի քանի հարյուր հազար մարդիկ»,- ըստ Yerkir.am-ի, րոպեներ առաջ Կենտրոնական բանկ մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում լրագրողներին հայտնեց ակցիայի հեղինակ Մանուել Մանուկյանը, որը ԿԲ-ի ղեկավարներից պահանջում է հաշվի առնել երկրում ստեղծված համաճարակային իրավիճակը եւ մեկ տարով վարկային արձակուրդ տրամադրել։

«Բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք, պահանջել ենք, խնդրել ենք, նամակներով դիմել ենք բոլոր ուժային կառույցներին, Համաշխարհային բանկին, Մարդու իրավունքների պաշտպանին, բայց ըստ էության, այսօր արձանագրվում է, որ արհամարվում է հասարակ մարդը»,- ասաց Մանուել Մանուկյանն ու շեշտեց. «Մեզ համար չի դադարելու մեր պայքարը, ես, որպես Մանուել Մանուկյան, իմ անհնազանդությունը հայտարարել եմ եւ չեմ ենթարկվելու այնքան ժամանակ քանի դեռ Կենտրոնական բանկը խելամիտ չի գտնվել եւ ժողովրդին չի տվել մեկ տարի վարկային արձակուրդ։ Իսկ նրանք չեն գիտակցում, չեն տիրապետում երկրում տիրող իրավիճակին՝ կորոնավիրուսի քողի տակ թաքնված, այդ ամենը չգիտակցվելով, հրահրում են ժողովրդին»։

Ըստ ակցիայի հեղինակի, համբերության բաժակն արդեն լցվել է. «Յուրաքնաչյուրը կարող է  գիտակցել, որ եթե ձեր տունը, ձեր երեխայի հացի գումարը ձեզնից խլեն, ապա դուք չեք նայելու որեւէ վիրուսի առկայությանը»։

Մանուել Մանուկյանը նաեւ խոսեց փաստերով. «Այսօր վարկի պատճառով հաշմանդամ երեխայի թոշակի վրա կալանք են դրել, նաեւ մարդկանց ունեցվածքը՝ մեքենաները, տունը, ամեն ինչ խլում են  մարդկանց ձեռքից եւ սա ըստ էության խայտառակություն է»։

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica