close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճապոնիայում հեղեղումներն ու սողանքներն առնվազն 40 մարդու կյանք են խլել

Աշխարհ

6 Հուլիսի 2020, 11:49
 Ճապոնիայում հեղեղումներն ու սողանքներն առնվազն 40 մարդու կյանք են խլել

Ճապոնական Կյուսյու կղզում տեղատարափ անձրևները գետերի վարարման ու սողանքների պատճառ են դարձել. այս մասին գրում է NHK հեռուստաալիքը, նշելով՝ մահացել է առնվազն 40 մարդ։ Զոհերից 14-ն ապրել են Կումամոտո պրեֆեկտուրայի ծերանոցում, որը հեղեղաջրերով է լցվել։

Եվս 12 մարդ համարվում է անհետ կորած։ Տարերային աղետի հետևանքներից մեծապես տուժել է Կումամոտո պրեֆեկտուրան. 1000 հեկտար տարածք ջրածածկ է եղել։ Էլեկտրալարերի վնասման հետևանքով առանց լույսի է մնում 4․7 հազար տուն։

Այս առնչությամբ վարչապետ Շինձո Աբեն աղետի գոտի է ուղարկել մոտ 10 հազար զինծառայողի՝ փրկարարներին աջակցություն ցուցաբերելու համար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica