close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը քաղաքական որոշ շրջանակների կողմից շահարկումների տեղիք է տալիս. Ռոբերտ Հայրապետյան

Քաղաքական

5 Հուլիսի 2020, 17:59
 Վենետիկի հանձնաժողովի կարծիքը քաղաքական որոշ շրջանակների կողմից շահարկումների տեղիք է տալիս. Ռոբերտ Հայրապետյան

Սահմանադրությունը մենք դիտարկում ենք որպես քաղաքացիների, անձանց պաշտպանության օղակ, բայց փաստը մնում է փաստ, որ սահմանադրությունն ինքը ունի պաշտպանության կարիք։ «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովին նման կարծիք է հայտնել իրավունքի մագիստրոս Ռոբերտ Հայրապետյանը:

«Խոսելով սահմանադրության, սահմանադրական կարգի քերաիրավական պաշտպանության մեխանիզմներից, ուզում եմ անդրադառնալ երկու հիմնական կարեւոր հոդվածների, որոնց վերաբերյալ էլ հենց Վենետիկի հանձնաժողովը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել են բավական հետաքրքրական եւ ճշգրիտ դիրքորոշում։ Դա հենց սահմանադրական կարգի տապալման եւ իշխանության յուրացման հոդվածերն են, որոնք ըստ էության այսօր առավել քան արդիական են իրենց կիրառելիության եւ շատ ժամանակ նաեւ ոչ գրագետ եւ ամենաթող իրավական մեկնաբանության արդյունքում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա տրված իր խորհրդատվական կարծիքում, անդադառնալով 300.1 հոդվածին, որը ըստ էության այն հազվադեպ հոդվածներից է, որը ունի բնակետային նորի տեսք, երբ քրեական օրենսգիրքը հղում է տալիս Սահմանադրությանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր խորհրդատվական կարծիքում հստակորեն նշել է, որ Սահմանադրությանը հղում տալով քերական օրենսգիրքը կամ կամ օրենքը պետք է ապահովի այնպիսի մեխանիզմներ, որպեսզի ստակ որոշակիրություն ապահովվի այդ գործողության կատարմանը, որի արդյունքում էլ անձը կարող է կանխատեսել իր վարքագիծը կամ այդ վարքագծի արդյունքում վրա հասնելիք պատասխանատվությունը։ Կոնկրետ այս հոդվածը, հղում տալով սահմանադրությանը, մի նրբություն է իր մեջ պարունակում։ Երբ քրեական օրենսգրքի այս հոդվածն ամրագրվել է Քրեական օրենսգրքում որպես հանցագործություն, հղումը տրված էր 2005 թվականի խմբագրությամբ սահմանադրությանը, որից հետո մեր երկրում տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, որի արդյունքում ոչ միայն փոփոխվեց տեքստային շարադրանքը, այլեւ հոդվածերի թվագրությունը, որն ավելի խորը մասնագիտական մեկնաբանությունների կարիք ունի։ Ինչ վերաբերում է իշխանության յուրացման, հատկապես սահմանադրությամբ չնախատեսված եղանակով, ապա այս գործողությունները վերջին ժամանակներում ամենաարդիական գործողություններն են, որոնց համադրումը քրեական օրենսգրքի այդ հոդվածի հանցակազմի հատկանիշներին, ամբողջությամբ բացում են ավելի լայն հորիզոններ այդ հոդվածի մեկնաբանության եւ այն արարքների որակման համար, որոնք ենթադրում են քրեական օրենսգրքի համապատասխան նորմի առկայություն կամ համապատասխան նորմի առկայություն կամ համապատասխան նորմով արարքի որակում»,- ասել է նա։

Հայրապետյանի խոսքով` Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը տարընկալումների եւ որոշ դեպքերում իրավական եւ քաղաքական որոշ շրջանակների կողմից շահարկումների տեղիք են տալիս։

«Հատկապես այն մասով, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ ներկայացված հարցադրումներին չի կարող անդրադառնալ, որովհետեւ գտնում է, որ դա առերեւույթ կարող է լինել թարգմանության խնդիր։ Թարգմանության խնդիր եզրույթը, որը շատ ժամանակ շահարկվում է, վերաբերում է ոչ թե այն հարցի ձեւակերպմանը, որը սահմանադրական դատարանը ուղղել էր վենետիկի հանձնաժողովին, այլ քրեական օրենսգրքի այդ հոդվածի ձեւակերպմանը եւ շարադրմանը, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը տանում է նրան, որ նրանք գտնում են, որ այդ հոդվածը քրեական օրենսգրքում ամրագրելով մի գուցե թարգմանության որոշակի ոչ հստակություն եւ ոչ ճշգրտություն են պարունակում, ինչի արդյունքում Վենետիկի հանձնաժողովը այդ հոդվածների վերաբերյալ գալիս էր այդ եզրահանգմանը».- մանրամասնել է Հայրապետյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica