close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինքնասպանություն Երևանում. 35–ամյա լիբանանահայ տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Հասարակություն

5 Հուլիսի 2020, 12:06
 Ինքնասպանություն Երևանում. 35–ամյա լիբանանահայ տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Այսօր՝ հուլիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արկադի Սահակյանը, նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հովհաննես Ասատրյանը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները կամրջի տակ՝ բետոնե ցանկապատի և երկաթե դարպասի մոտ հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի: Այս պահին տեղում դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արմեն Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Մինասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ռ. Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 35-ամյա Գրիգոր. Հ.-ն է, ով լիբանանահայ է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica