close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն. Ա. Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Հասարակություն

5 Հուլիսի 2020, 10:41
 Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն. Ա. Սարգսյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում նշված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Այսօր Սահմանադրության օրն է։ Այսօր նշում ենք նաև պետական խորհրդանիշերի օրը։

Մենք ունենք պետականության միասնական խորհրդանիշեր՝ պետական դրոշ, զինանշան, օրհներգ և մեկ միասնական Սահմանադրություն։

Պատմությունը ոչ միայն լավ ուսուցիչ է, այլև՝ ակամա հուշարար։ Այն անընդհատ հիշեցնում և հուշում է մեզ չմոռանալ,

որ որպես պետություն ու հասարակություն հաջողության հասնելու գրավականը ձեռք ձեռքի տված, միասնաբար երկիրը կառուցելն է,

որ մենք ունենք նախ՝ պետական և ազգային ընդհանուր շահեր, նոր միայն՝ անձնական կամ մասնավոր,

որ բարձրագույն արժեքը մարդն է,

որ Սահմանադրությունը ոչ միայն իրավունք ու պարտականություն է, այլև՝ մտածողության ու գործունեության մշակույթ, արժեհամակարգ, փիլիսոփայություն:

Երբ ավելի քան 200 տարի առաջ Շահամիրյանները գրեցին «Որոգայթ փառացը», մենք դեռ պետություն չունեինք, սակայն «Որոգայթ փառացը» գրվեց որպես ապագա Հայաստանի Սահմանադրություն՝ երազանքով հուսալով, որ գալու է այդ՝ հայոց պետականության ժամանակը, պետականություն՝ զերծ փառքի որոգայթներից։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեզնից առավելագույն ջանքեր ու պատասխանատվություն, կարգապահություն և զգոնություն է պահանջվում մարտահրավերներն արժանապատվությամբ հաղթահարելու և առաջ շարժվելու համար: Մենք պարտավոր ենք լինել շրջահայաց, միասնական ու նախաձեռնող, որ ունենանք և վաղվա սերունդներին փոխանցենք կայուն և զարգացած երկիր՝ ուժեղ պետության, համերաշխ և հանդուրժող հասարակության, պետական անխաթար խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի, օրհներգի, պետության զարգացման և ազգային միասնականության հիմքը կազմող Սահմանադրության տեսքով, որպես հզոր և բոլոր առումներով առողջ Հայաստան։

Շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն, բարեկեցություն ու լավատեսություն:

Աստված պահապան մեր Հայրենիքին և բոլորիս»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica