close
Եղանակը Երևանում
6 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին վիճաբանել է ոստիակնների հետ և բռնություն գործադրել նրանց նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

Առողջապահություն

4 Հուլիսի 2020, 00:01
 Դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին վիճաբանել է ոստիակնների հետ և բռնություն գործադրել նրանց նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, հայտարարաված արտակարգ դրությամբ պայմանավորված, ՀՀ պարետի որոշումներով սահմանված կանոնների պահպանման նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս, նկատել են առանց պաշտպանիչ դիմակի քաղաքացու, մոտեցել են վերջինիս և պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ դիմակ չկրելու համար վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:

Քաղաքացին հայտնել է, որ չունի անձը հաստատող փաստաթուղթ և փորձել է հեռանալ՝ չենթարկվելով իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Ոստիկանության աշխատակիցների՝ մինչև վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումը նշված վայրում մնալու՝ նրանց օրինական պահանջներին:

Այնուհետև, շարունակելով չենթարկվել, քաղաքացին ոստիկանների նկատմամբ գործադրել է առողջության համար ոչ վտանգավոր բռնություն. ձեռքերով հարվածներ է հասցրել ոստիկաններից մեկի ձեռքին և դեմքին, ապա՝ քաշքշել նրանց համազգեստները՝ պոկելով նույնականացման տարբերանշանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված քաղաքացին Վանաձոր քաղաքի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել և հարցաքննվել է դեպքի շուրջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica