close
Եղանակը Երևանում
11 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գագիկ Ծառուկյանը շնարհավորել է Բելառուսի Հանրապետության քաղաքացիներին՝ Անկախության օրվա առթիվ

Հասարակություն

3 Հուլիսի 2020, 23:42
 Գագիկ Ծառուկյանը շնարհավորել է Բելառուսի Հանրապետության քաղաքացիներին՝ Անկախության օրվա առթիվ

Սրտանց շնորհավորում եմ եղբայրական Բելառուսի Հանրապետության քաղաքացիներին պետական գլխավոր տոնի` Անկախության օրվա առթիվ։ Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունը ամուր հիմքերի վրա է դրված և մենք այսօր պարտավորություն ունենք էլ ավելի զարգացնելու ստեղծված գործընկերային հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային ասպարեզներում։

Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ ես պատրաստակամ եմ անել հնարավոր ամեն բան խորհրդարանական դիվանագիտության բնագավառում ևս մեր երկրների միջև գործակցությունն ընդլայնելու և էլ ավելի զարգացնելու գործում։

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորելով կարևորագույն պետակամ տոնի առթիվ Բելառուսի եղբայրական ժողովրդին մաղթում եմ հարատև խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում։

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- ասված է գրառման մեջ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica