close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել ՀՀ զինված ուժերին

Հասարակություն

3 Հուլիսի 2020, 18:06
 Նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերվել ՀՀ զինված ուժերին

Հուլիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել համավարակի պայմաններում առողջ զորակոչի ապահովման նպատակով հիմնադրամի կողմից ցուցաբերված աջակցությունը և ընդգծել, որ  «Թովմասյան» հիմնադրամի տրամադրած նմուշառման պարագաների շնորհիվ հակահամաճարակային միջոցառումները զինված ուժերում կիրականացվեն առավել արդյունավետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված համահայկական առցանց համերգի մասնակիցներին և հույս հայտնել, որ համագործակցությունը հիմնադրամի հետ շարունակական է լինելու։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամն այսօր՝ հուլիսի 3-ին նմուշառման պարագաների հերթական խմբաքանակն է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին։ «Թովմասյան» հիմնադրամը պաշտպանության նախարարությանն արդեն տրամադրել է 10. 000 COVID-19-ի թեստ։  «Միասին մենք կարող ենք» միջոցառման հավաքագրված հասույթից ավելի քան 25.200.000 դրամ տրամադրվել է դրանց ձեռքբերման համար։ 

Նմուշառման համար անհրաժեշտ բժկական բոլոր  պարագաները փոխանցվել են ԶՈՒ ռազմաբժշկական վարչությանը, ինչը բավարար է ամառային զորակոչին ենթակա զինակոչիկների կրկնակի թեստավորման համար։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն ընդգծել է, որ այս առաքելությամբ իրենք նպատակ ունեն օժանդակել վարակի տարածման կանխարգելումը զորակոչիկների շրջանում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica