close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցմունքս սկանդալային չեմ կարող բնորոշել, բայց նոր հանգամանքներ ի հայտ եկան․ Թորոսյանը՝ Ռազմիկ Աբրահամյանի գործի մասին

Տեսանյութ

3 Հուլիսի 2020, 16:01
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցմունքս սկանդալային չեմ կարող բնորոշել, բայց նոր հանգամանքներ ի հայտ եկան․ Թորոսյանը՝ Ռազմիկ Աբրահամյանի գործի մասին

Գործին նախորդող որոշակի պրոցեսներ եմ պատմել, որոնց մասին տեղյակ եմ եղել, և որոնք, հնարավոր է, փոփոխություն մտցնեն գործի ընթացքի մեջ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ դուրս գալով դատարանից, ուր հրավիրվել էր հարցաքննության վկայի կարգավիճակով նախկին գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և ԱՆ նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի գործով։

«Վկայի կարգավիճակով էի հրավիրվել, բավականին երկար պատասխանեցի կողմերի հարցերին»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը նշեց, որ կարծում է՝ նոր հանգամանքներ ի հայտ եկան։

«Ցուցմունքս սկանդալային չեմ կարող բնորոշել, բայց կարծում եմ, որ նոր հանգամանքներ ի հայտ եկան և դատարանը կորոշի՝ ինչ անել դրանց հետ»,- ասաց նախարարը:  

Անդրադառնալով նախարարի նախկին տեղակալին առաջադրված մեղադրանքին՝ կաշառք վերցնելու հանգամանքին, նախարարն ասաց. «Ենթադրում եմ, որ կան փաստական հանգամանքներ կաշառք վերցնելու վերաբերյալ, դա դատարանը կորոշի: Ես այն ժամանակ էլ դատապարտել եմ  նման գործելաոճը և հիմա վերահաստատում եմ. առողջապահության նախարարության որևէ աշխատակից իրավունք չունի ֆինանսական հարաբերությունների մեջ մտնել: Այդ մասին ես միջնորդավորված փոխանցել եմ  նաև Ռազմիկ Աբրահամյանին՝ նշելով, որ դա անընդունելի է»:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք։ Իսկ մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել՝ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու համար։ Աբրահամյանն ընդունել է մեղքը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica