close
Եղանակը Երևանում
13 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրեմլը հրաժարվում է հաշվի առնել այլ երկրների քննադատությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

Աշխարհ

3 Հուլիսի 2020, 15:19
 Կրեմլը հրաժարվում է հաշվի առնել այլ երկրների քննադատությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

Ռուսաստանը հաշվի չի առնի այլ երկրների քննադատական հայտարարությունները Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով` Ռուսաստանը ծանոթ է մի շարք երկրների մտահոգություններին. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բայց մենք պատրաստ չենք հաշվի առնել դրանք»,- ընդգծել է Պեսկովը:

Նա հավելել է, որ «Ռուսաստանն, անշուշտ, պահպանել, պահպանում ու պահպանելու է հավատարմությունը միջազգային իրավունքի հիմքերին ու նորմերին, տառին ու ոգուն»:

«Բայց, միաժամանակ, Ռուսաստանն առաջին հերթին  եղել ու մնում է հավատարիմ իր ինքնիշխանությանը, սա ոչ մի կերպ չի հակասում միջազգային իրավունքին»,- շեշտել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:

Նա նշել է, որ նմանատիպ դրույթներ գործնական կիրառություն են  ունեցել նաև այլ պետություններում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր մեկնաբանել  ԱՄՆ-ի արձագանքը ՌԴ Սահմանադրության փոփոխություններին:

«Պարզապես հարկավոր է, որ բոլորը հանդարտվեն, ընդունեն որպես փաստ, որ իրենք էլ հենց հորինել են որոշ ժամանակ առաջ, իսկ վերջին տարիներին կանոնավոր հնչեցրել, որ հարկավոր չէ միջամտել այլ պետությունների ներքին գործերին: Յուրաքանչյուր պետություն իր ներքին, արտաքին քաղաքականության, տնտեսական, մշակութային, հումանիտար քաղաքականության իրավունք ունի»,- հայտարարել էր նա:

Իր հերթին, ՌԴ սենատոր Կոնստանտին Կոսաչովն էր հայտարարել է, որ ռուսաստանյան քվեարկությունը ԱՄՆ-ին չի վերաբերում: «ԱՄՆ-ը, որն իրեն աշխարհում ժողովրդավարության «վերակացու» է համարում, անշուշտ, չէր կարող չարձագանքել Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը: Դա նրանց գործն է, ի վերջո, այլ ոչ թե` ինչ- որ այլ մեկի»,- հեգնել է սենատորը սոցցանցերում:

Իսկ սենատոր Ալեքսեյ Կոնդրատևը նշել է, որ Պուտինի դերը Ռուսաստանի ինքնիշխանության ապահովման գործում կարևոր է, քանի որ Արևմուտքն անելու է ամեն ինչ, որ չեզոքացնի Ռուսաստանի առաջնորդի որոշման նշանակությունը:

Այսօր ՌԴ ԿԸՀ-ն որոշում է կայացրել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ համառուսաստանյան քվեարկության արդյունքները հաստատելու մասին:  Սահմանադրության փոփոխություններին կողմ է քվեարկել ՌԴ քաղաքացիների 77,92 տոկոսը, դեմ`21,27 տոկոսը: Ընտրություններին մասնակցությունը 67,97 տոկոս է: ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան քվեարկությունը հայտարարել է լեգիտիմ:

Պետդումայի փոխխոսնակ Օլգա Եպիֆանովան առաջարկել է քվեարկության օրը` հուլիսի 1-ը, հայտարարել տոնական օր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica